Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողովը նախագահ է ընտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողովը նախագահ է ընտրել

21:57 23.11.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդում ամենամեծ հանձնաժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան երեք հարյուր անդամ։ Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը։Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվակաան ծառայությունից։
Հանձնաժողովի նախագահի թեկնածուներն իրենց ելույթներում անդրադարձել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտների զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը, Հանրային խորհրդում դրանց իրականացման հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։ Այնուհետև տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում նախագահ է ընտրվել Գագիկ Մանասյանը։ Վերջինս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենն է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ղեկավարել է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը։
Իր ելույթում անդրադառնալով Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախորդ տարիների կատարած աշխատանքին՝ Գագիկ Մանասյանը ներկայացրել է դրական օրինակներ պետական քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից։ Նա նշել է, որ հանձնաժողովը պետք է դառնա ոլորտում առկա ցանկացած խնդրահարույց հարցի քննարկման հարթակ, բացի այդ պետք է շարունակվեն նախկինում քննարկված և կիսատ մնացած հարցերն ու ծրագրերը։ Մանասյանն անդրադարձել է նաև գիտության, կրթության խնդիրներին, խոսել երիտասարդության մասին, սպորտի զարգացման գործում կարևորել ֆիզիկական կուլտուրայի մասսայականացումը և այլն։
Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նա տեսակետ է հայտնել, որ առավել արդյունավետ կլինի, եթե հետագայում ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը բաժանվի երկու մասի,  և գիտական ու կրթական ոլորտներն առանձնացվեն մշակույթից, երտասարդությունից ու սպորտից։
Մանուկյանը խոսել է նաև Հանրային խորհրդի դերի և ազդեցության մասին՝ ընդգծելով, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը մեծապես կախված է հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ակտիվ աշխատանքից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP