08:52 24.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլև կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սևը: Ընդ որում՝ սև հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սև հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձևակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել ընտրությունների արդյունքները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընտրությունների արդյունքների վրա ազդում են այլ հանգամանքներ, էսթետիկական դաշտից դուրս գտնվող հանգամանքներ:
Բայց կարգախոսն ու պաստառը, ընդհանրապես քարոզարշավային խորհրդանիշները կարող են որոշակի ազդակներ հանդիսանալ՝ պատկերացնելու տվյալ ուժի քաղաքական տողատակը, նրանց մասնակցության մարտավարությունն ու քաղաքական գործունեության առաջիկա տրամաբանությունը: Այս կոնտեքստում ՀՀԿ–ի ընտրած կարգախոսը, առավել ևս պաստառի սև գույնը որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ այդ կուսակցության թե՛ քարոզարշավային ընթացքը, թե՛ հետագա գործունեության էությունը:
Փաստացի հանրապետականները մտնում են Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից սահմանված խաղի կանոնների դաշտ: Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ակտիվորեն շրջանառվող սև–սպիտակ քարոզչության մասին է, որը քաղաքական դաշտը բաժանում էր հեղափոխականների և հակահեղափոխականների, յուրայինների և օտարների: Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ իշխանություններն ընտրությունների են գնում այլ հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, սև-սպիտակի տրամաբանությունը որոշակիորեն շարունակելու է ներկա լինել: Հանրապետականները, ըստ էության, դիրքավորվելով սև՝ շարունակում են Փաշինյանի սկսած խաղը այդ իսկ խաղի կանոններով:
ՀՀԿ–ին, անշուշտ, չի կարելի մեղադրել: Նրանք չէ, որ սահմանել են այդ խաղի կանոնները, նրանք ընդամենն այդ կանոնների շրջանակում դիրքավորվել են ըստ իրավիճակի՝ նախընտրելով ինքնադրսևորվել որպես սև: Սա ոչ միայն մարկետինգային իմաստով է ճկուն քայլ, այլ բավականին հեշտացնում է ՀՀԿ-ի գործը, ի տարբերություն մասնակից շատ այլ ուժերի: Խոսքը թիրախային լսարանի սահմանները առավել հստակ ուրվագծելու մասին է: Լսարան, որն անշուշտ այժմ փոքրամասնություն է, բայց լսարան, որի առկայությունն անհնար է նաև չնկատել:
Սակայն մարկետինգային ու քարոզարշավային հանգամանքներից զատ, ՀՀԿ-ի այս մոտեցումը հղի է վտանգներով՝ շարունակելու Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու դրանից բխող հետևանքները: Դաշտը բաժանելով սևի ու սպիտակի՝ իշխանույունները ոչ միայն շանս են տալիս հեղափոխության թիրախ ՀՀԿ-ին ռեաբիլիտացվելու, այլև, ըստ էության, հիմքեր են դնում Հայաստանում քաղաքական դալտոնիզմի ամրապնդման: Դալտոնիզմ, որն առավել քան անթույլատրելի էր հեղափոխության, հատկապես սիրո և համերաշխության հեղափոխության տեսանկյունից, երբ կար քաղաքական դաշտի առողջացման ու բազմազանեցման խորքային խնդիր: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀՀԿ-ն պետք է կապիտուլացվեր ու արհեստականորեն ստեղծվեր դաշտ՝ բաղկացած բացառապես կողմնակիցներից: Խոսքն այն մասին է, որ սև-սպիտակ գիծ քաշելով մի ընտրությունների ժամանակ, որին նոմինալ սևերը չէին մասնակցում, իշխանություններն, ըստ էության, փակեցին քաղաքական այն ուժերի ճանապարհը, որոնք ժամանակի ընթացքում կարող էին հավակնել բազմազանեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ միաժամանակ խախտելով անցյալի դառը ավանդույթն ու կոտրելով ընդդիմադիր լինելու համար պատեհ–անպատեհ իշխանություններին քննադատելու բարդույթը:
Իշխանության սահմանած խաղի կանոններով, փաստորեն, շահում են իշխանություններն ու ՀՀԿ-ն: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր, թե՞ պարզապես Երևանի ավագանու ընտրություններում ամեն գնով բարձր տոկոսներ ստանալուն միտված քարոզչական կարճատեսության հետևանք է, դժվար է ասել: Բայց արդեն իսկ կան անհանգստացնող ազդակներ առ այն, որ ՀՀԿ-ին ընդդիմության տիտղոսը հանձնելով՝ իշխանությունը փորձում է փակել իրական քննադատությունների հնարավորությունը՝ միաժամանակ ձեռքի տակ քավության նոխազ պահելով»:
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...
22:40 08.06.2025
Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումներըԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...