Մի կողմից այդ անգին արժեքներն են, մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարկը. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Մի կողմից այդ անգին արժեքներն են, մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարկը. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

13:22 27.11.2018

«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի միջազգային վարկը ներդրումային միջավայրի հետ կապված լուրջ վտանգի առարկա կարող է դառնալ նմանատիպ ուղերձներով»,- Ամուլսարի խնդրի շուրջ Վայոց ձորի մարզում բնակիչների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանն իր խոսքում նշեց, որ միջազգային հանրությունը հաշվի չի առնում ներքաղաքական իրադարձությունները, այսինքն՝ եթե միջազգային ներդրողը տեսնում է, որ պետությունը սկզբում թույլ է տալիս ներդրում, իսկ հետո ոչ, ապա դա ներդրողի համար ընկալելի չէ:

«Մի կողմից այդ անգին արժեքներն են ու մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարքը: Պետք է այս իրավիճակից լուծումներ գտնել: Այս  պահին մենք ամեն կերպ աջակցում ենք այն մոտեցմանը, որ պետք է խորությամբ ուսումնասիրություններ կատարել»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

23:52 16.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

BACK_TO_TOP