Ողջ ծավալով գործի կդրվեն օրինական բոլոր միջոցները` քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

Ողջ ծավալով գործի կդրվեն օրինական բոլոր միջոցները` քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար

13:09 27.11.2018

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին:

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով ընտրողին կաշառք տալու և վերջինիս կողմից այն ստանալու, այլև ընտրությունների ողջ  ժամանակահատվածում բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաև ընտրողներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, ապրանքներ տալու, ծառայություններ մատուցելու համար:

Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասով մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, կամ լիազոր ներկայացուցչի կողմից որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը ծանր հանցագործություն է: Դրա համար նախատեսված է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման ձևով:

ՀՀ դատախազությունը հանձնառու է իր իրավասության սահմաններում ձեռնարկելու միջոցներ՝ ցանկացած, այդ թվում  բարեգործության քողի տակ, քաղաքացիաիրավական կամ աշխատանքային ձևական պայմանագրերի հիման վրա կամ քողարկված այլ եղանակով իրականում ընտրողներին անհատույց դրամ կամ այլ նյութական արժեքներ տալու դեպքերը պարզելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու, անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ կատարելու հանձնարարություն տալու, դրանց կապակցությամբ համապատասխան դատավարական ընթացակարգեր իրականացնելու միջոցով ընտրական հանցագործության դեպքերն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենսդրական վերջին փոփոխություններն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին օժտել են անհրաժեշտ լեգիտիմ հնարավորություններով՝ լայնածավալ միջոցառումների միջոցով պարզելու քողարկված ցանկացած դեպքի իրական հանգամանքները: Այդ հնարավորությունները օրենքով սահմանված կարգով գործի են դրվելու ամբողջ ծավալով:

Ուստի՝ ընտրություններում ներգրավված անձանց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորվում է ձեռնպահ մնալ նմանատիպ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում նմանատիպ ցանկացած երևույթի ականատես լինելու, դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության տիրապետելու դեպքում անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:00 09.06.2025

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP