17:20 27.11.2018
Քարոզարշավի երկրորդ օրն «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիպում էր կազմակերպել կրթության, գիտության և մշակույթի գործիչների հետ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ քարոզարշավին իրենք մրցունակ ծրագիր են ներկայացնում, որտեղ շատ հստակ տեղ է հատկացված ոլորտային խնդիրների լուծմանը: ՕԵԿ-ն առաջարկում է, որ պետական ծրագրով առաջիկա 24 ամիսների ընթացքում Հայաստանի բոլոր մանկապարտեզները դառնան անվճար:
«Հարց՝ որտեղի՞ց գումարներ, պատասխան՝ յուրաքանչյուր համայնք այսօր պետական բյուջեից ստանում է դոտացիաներ, յուրաքանչյուր համայնք ունի սեփական եկամուտների հավաքագրում, եթե սեփական եկամուտները ճիշտ հավաքագրվեն, և պետության բյուջեից հատկացվող գումարները ճիշտ ծախսվեն և տնօրինվեն, ապա ես վստահ եմ, որ ռեսուսրները բավարար են»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Հանրակրթության խնդիրների մասին խոսելիս կուսակցության ղեկավարն ասաց, թե ուսուցիչն այսօր մերժվում է հասարակության մեջ, ու նրա դերը չի արժևորվում: ՕԵԿ-ի համար մերժելի է այն թեզը, որ նախատեսվում է 10 հազարից ավելի ուսուցիչների կրճատում:
«Եթե մենք ուսուցչի հաստիքը, դրույքաչափը հաշվարկենք 30 աշակերտի չափորոշիչներով, իհարկե, եթե 40 անենք, կարելի է 10 հազար չկրճատել, 15 հազար կրճատել, բայց մենք, ընդհակառակ, պնդում ենք, որ Հայաստանում առնվազն 30 հազար նոր ուսուցիչներ պետք է ընդունել աշխատանքի»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...