Դպրոցի երկրորդ հարկից ընկած աշակերտուհիներից մեկը վիրահատվել է, մյուսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Դպրոցի երկրորդ հարկից ընկած աշակերտուհիներից մեկը վիրահատվել է, մյուսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից

13:28 28.11.2018

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Արևիկ համայնքի միջնակարգ դպրոցի երկրորդ հարկի պատուհանից երկու աշակերտուհի է ընկել։ Նրանք նույն դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհիներ են՝ 7-ամյա Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Աշակերտուհիները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց։ Նրանցից Սյուզի Ավետիսյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ Մանե Նռանյանը ուսահոդի կոտրվածք է ստացել՝  վիրահատվել է ու դեռ բժիշկների հսկողության տակ է։

Դպրոցի տնօրեն Հակոբ Թորոյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Աշակերտուհիները, ըստ տնօրենի, դասերի ավարտից հետո մնացել են դասասենյակում, կողպել են դուռը, որ ծաղիկները ջրեն, հետո, երբ չեն կարողացել բացել դուռը, պատուհանից են ցատկել։

«Երեխաներն իրենք են իրենց վրա փակել դուռը, մնացել են, որ ծաղիկները ջրեն, և որ կողմնակի անձինք իրենց չխանգարեն։ Հետո չեն կարողացել դուռը բացել»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրենը:

Թե ինչպես է պատահել, որ երեխաները հայտնվել են փակ դասասենյակում, առանց ուսուցիչների իմացության, տնօրենը պարզաբանել է՝  ուսուցիչները չեն իմացել, որ դպրոցի երկրորդ հարկում աշակերտներ կան:

«Դասերից հետո է եղել դեպքը, ուսուցիչները կարծել են, որ երեխաները տուն են գնացել»,- ասել է Հակոբ Թորոյանը:

Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 19։15–ին, Գյումրիի մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել Արևիկ գյուղի մի երեխա (2011թ.):

Գործով նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

21:56 13.07.2025

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

21:35 13.07.2025

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

21:12 13.07.2025

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...

Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

20:53 13.07.2025

Լավրովը և Վան Ին քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։ […] ...

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

20:31 13.07.2025

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

Քրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...

BACK_TO_TOP