14:49 28.11.2018
Վրաստանում այսօր ընթացող նախագահական ընտրության երկրորդ փուլի մասին թարմ տեղեկություններ ստանալու համար Shantnews.am-ը պարբերաբար կապ է հաստատում հարևան երկրի քաղաքագետների և մրցակից կողմերը ներկայացնող ուժերի հետ:
Քաղաքագետ Գելա Վասաձեն քիչ առաջ հեռախոսազրույցում ներկայացրել է, թե ինչպես է ընթանում քվեարկությունը:
«Ընտրությունն ընթանում է սովորական ռեժիմով: Սովորական ընտրություն է, երբ կառավարությունը վախենում է, որ կարող է կորցնել իշխանությունը, հետևաբար լինում են նաև մարդկանց վախեցնելու, սպառնալու դեպքեր, նաև ռեսուրսները մոբիլիզացնելու գործողություններ, մարդկանց տեղամասեր են տանում, ընդդիմությունն էլ իր հնարավորություններն է օգտագործում: Դուք գիտեք, որ Վրաստանը մասամբ ազատ երկիր է՝ իր մասամբ ազատ ընտրություններով»,- ասել է վրացի քաղաքագետը:
Shantnews.am-ի հարցին, թե ընտրական լարվածություն կա՞, և եթե այո, ապա ի՞նչ մակարդակում է այն, Վասաձեն պատասխանել է.
«Կա լարվածություն, հիմնականում խոսքային մակարդակում են լինում բախումները, սակայն դեռ ֆիզիկական բախումների չեն անցել, ոստիկանությունը դեռևս վերահսկում է իրավիճակը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահի ընտրության առաջին փուլում որևէ թեկնածու չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Նշանակվեց երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և անկուսակցական, իշխանության աջակցությունն ստացած Սալոմե Զուրաբիշվիլին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...