20:15 29.11.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում 40 գույք կվերադարձվի համայնքներին.
«Քանի որ խոսքը վերաբերում է համայնքներին վերադարձվող գույքին, մենք այստեղ ոչ մի տեղեկություն կամ դերակատարություն չունենք, քանի որ համայնքների հետ կապված հարցով այլ մարմին է զբաղվում և համայնքայինն առանձին է»:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելու գործընթացին, Նարեկ Բաբայանը նշեց, որ Ակնալճի տարածքի հետ կապված՝ կառավարությունը պետք է համապատասխան դիրքորոշում հայտնի, բայց դա էլ պայմանավորված է դատախազության համապատասխան դիրքորոշմամբ:
«Առայժմ դիրքորոշում չկա: Որևէ իրավական ակտով ժամկետ արտահայտելու որոշում սահմանված չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ դիմում են ինչ-որ մի բանը նվիրելու ցանկությամբ այն դեպքում, որ չի բացառվում, որ դատական գործընթացի հետևանքով այդ նույն բանը բռնագանձվի: Ստացվում է, որ նվիրեց նախապես, վերջացավ, այլևս բռնագանձվելու բան չունի»:
Նարեկ Բաբայանն ասաց, որ այստեղ դիրքորոշման խնդիր կա, և երբ իրենց հանձնարարական լինի, կանեն: Նրա խոսքերով՝ գործընթացը շատ հեշտ և կարճ չէ, սակայն Պետգույքի կառավարման կոմիտեն պատրաստ է հնարավորինս արագ իրականացնել այդ գործընթացը:
SHANTNEWS.AM-ը նաև որոշ մանրամասներ փորձեց պարզել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ, համաձայն որի՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պատրաստ է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրել պետությանը, իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել 30 միլիոն դոլար վերադարձնել պետական բյուջե:
«Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն առնչություն չունի և չի կարող ունենալ: Արմեն Ավետիսյանի հետ կապված, այո՛, նրանց ընտանիքի անդամները մեզ դիմում են ներկայացրել, որով ցանկություն են հայտնել հյուրանոցը նվիրել պետությանը: Այստեղ նույն հարցերն են ծագում, ինչ Մանվել Գրիգորյանի դեպքում: Երբ հանձնարարական լինի, որ նվերն ընդունվում է, նվերը կընդունենք»:
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...