15:57 03.12.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և հիշեցրել են իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ ՔՈ-ում սա անհրաժեշտություն են համարում ու պնդում, որ ոչ լեգիտիմ Սահմանադրության պայմաններում միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, ինչն ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների և ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։
«Առանձին քաղաքական ուժերը տարբեր գաղափարախոսությունների, արժեքների կրող են, քաղաքականություն իրականացնողներ են, բայց կան որոշակի հարցեր, որ կապ չունի՝ մենք ինչ արժեքի կրող ենք, ինչ գաղափարի կրող ենք, դրա շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնություն ստեղծել: Սա, ընդհանրապես, պետականություն ստեղծելու գործընթացի կարևորագույն հիմնաքարերից մեկն է այն իմաստով, որ կան հարցեր, որոնք կապ չունի՝ ինչ կուսակցություններ են, ինչ արժեքներ են, այս հարցի շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնության գալ»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ փաստ է, որ 2015 թվականի հանրաքվեի արդյունքները կեղծվել են կամ տեղի են ունեցել ընտրախախտումներ, և բոլորը լիարժեք վստահ չեն, որ Սահմանադրությունն ընդունված է ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից.
«Դրա համար նպատակ ունենք, որ քաղաքական ուժերը, անցնելով ԱԺ, համաձայնվեն, որ այո՛, այս հարցը բոլորիս հարցն է, և մենք պատրաստ ենք Սահմանադրություն մշակել: Սա նաև յուրահատուկ մշակույթ կլինի ապագա գործընթացների համար: Երբ որ կլինեն որոշակի հարցեր, որոնք բոլորիս են հուզում, և նեղ կուսակցական շահերից դուրս են, մենք կկարողանանք համընդհանուր համաձայնության գալ: Նույնիսկ մեր տարբերություններով, մենք էդ գիծը կկարողանանք պահպանել: Որ այնպես չստացվի, որ ամեն կուսակցության փոփոխությունից հետո ամբողջ պետական համակարգը, ամբողջ պետական զարգացումը, ամբողջ պետական ռազմավարությունը փոփոխվի: Սա առաջին քայլն է, որպեսզի մենք կարողանանք մեր պետականության համար երկարաժամկետ առումով ռազմավարություններ ստեղծել»,- ասել է Հակոբյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ուրախ են, որ իրենց կոչին արդեն միացողներ կան: Միանալու մասին հայտարարություն է արել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել էին ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...