Հետընտրական Վրաստան. երդմնակալության նախապատրաստություն և ձերբակալություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

Հետընտրական Վրաստան. երդմնակալության նախապատրաստություն և ձերբակալություններ

00:47 04.12.2018

Վրաստանում առաջին անգամ պաշտոնապես հանդիպել են դեռևս գործող և նորընտիր նախագահները՝ քննարկելու դեկտեմբերի 16-ին կայանալիք նորընտիր նախագահի երդմնակալությանն առնչվող հարցեր:Վրաստանում աննախադեպ պատմական պահ են համարել Վրաստանի դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և նորընտիր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը: Վրաստանում նախագահական ինստիտուտի գոյության ընթացքում դա առաջին նման հանդիպումն էր:

Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, սակայն տեղը դեռ չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ այն կկայանա մայրաքաղաքից դուրս: Մինչ իշխանությունները պատրաստվում են երդմնակալության արարողությանը, Միավորված ընդդիմությունը դատական հայց է պատրաստում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

«Օրենսդրական տեսանկյունից պահանջում ենք լիակատար փոփոխություն խորհրդարանական ընտրական համակարգում: Ընտրական միջավայրի փոփոխություն: Օրենքը պետք է սահմանի հատուկ զսպիչ կանոններ, որ քաղծառայողները չկարողանան մասնակցել բռնություններին»,- հայտարարել է Միացյալ ընդդիմության շտաբի պետ  Գեորգի Վաշաձեն:

Իշխանությունը հայտարարությունը լուրջ չի ընդունել և պատրաստվում է նոր նախագահի երդմնակալությանը: Շանթ ՀԸ-ին տված հարցազրույցում վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն մեկնաբանել է Վրաստանի ներկայիս քաղաքական վիճակը:

«Ընտրություններն ավարտված են: Հայտնի է հաղթողի անունը: Դեկտեմբերի 16-ին նշանակվել է երդմնակալությունը: Ընդդիմությունն, իհարկե, չի ընդունում արդյունքները և, անկեղծ ասած, տարօրինակ կլիներ, եթե ընդուներ, որովհետև տեղի են ունեցել մի շարք խախտումներ: Երեկ բողոքի ակցիա էին անցկացրել Թբիլիսիում: Մասնակցությունը սակավաթիվ էր: Իսկ լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար ընդդիմությունը միջոցներ չունի: Անկեղծ ասած՝ այս պահին հեղափոխական սցենար չեմ տեսնում »,- ասել է քաղաքագետ Գելա Վասաձեն:

Երեկ ընդդիմության բողոքի ակցիային զուգահեռ իշխանությունները հայտարարեցին Թբիլիսիի 2 հյուրանոցներում ուկրաինացի 6 և մեկ վրացի նախկին զինծառայողի ձերբակալության, նրանց մոտ հայտնաբերված զենքի և Վրաստանում նախապատրաստվող հեղաշրջման նախապատրաստման մասին: Նրանք  ուկրաինական «Դոնբաս» գումարտակի մարտիկներ են։ Վրաստանում ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցող հիշյալ գումարտակի հրամանատար Սեմյոն Սինչենկոյի հայտարարությամբ՝ տղաներն Ուկրաինայում իրավապահների հետ խնդիրներ են ունեցել, կարգավորելուց հետո վրացի ընկերոջ հետ ժամանել են լիցքաթափվելու և որևէ առնչություն չունեն վրաստանյան իրադարձությունների հետ:

«Ուկրաինացիների ձերբակալությունը մութ պատմություն է: Ակնհայտ է , որ նրանք Վրաստան չեն ժամանել հեղաշրջում անելու համար: Կասկածելի են նաև նրանց մոտ զենք գտնելու մասին խոսակցությունները: Ակնհայտ է, որ զենքն իրենց չի պատկանել, պարզապես՝ դրել էին գտնելու համար: Նրանց գործով տարբեր վարկածներ են առաջադրվում, սակայն բոլորն էլ հերքվում են»,- «Շանթ» ՀԸ-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Այնուամենայնիվ, ձերբակալվածներից երկուսի նկատմամբ Վրաստանի դատարանն այսօր մեղադրական վճիռ է կայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:00 09.06.2025

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP