Փորձում են ընտրությանը մասնակցելու մոտիվացիան թուլացնել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Փորձում են ընտրությանը մասնակցելու մոտիվացիան թուլացնել. Փաշինյան

14:34 04.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` ամենակարևոր կաղապարն իրենք արդեն կոտրել են, կոտրել են անհնարինության կաղապարը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, շատերը անհնար էին համարում:

«Մարդիկ հանրությանը ներշնչել էին, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք լավ տղերք են, հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր քրեական գործի հետ կապված հարց պիտի քննարկվեր, դեռևս ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը պետք է քննարկվեր` նրան որպես մեղադրյալ ներգրավելու: Բա ի՞նչ էիք մտածում, մարդիկ անիմաստ չէին գալիս գործի, գնում. 14 մլն, բա իրենք տենց «մելկի» տղերք չեն, 14 մլն, 50 մլրդ, ու հիմա ԱԺ-ում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվեր: Դրա համար էլ մենք այդ ԱԺ-ն ցրեցինք, և կապ չունի, դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի, և քրգործի ընթացքը կշարունակվի բնական հունով: 14 մլն դոլարը մի գործով է, էն պատմությունն է` նանը չոռ ուտի, ամենքդ մի 14 մլն տաք, մենք էլ արանքում յոլա կգնանք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս դեպքին զուգահեռ կարելի է նայել ճանապարհների, զինվորների, դպրոցների վիճակները, ուսուցիչների աշխատավարձը ու ամեն ինչ, ապա հիշեցրեց` ասում են, որ իրենց դատի են տալու, քանի որ ասել են «հանրապետականը թալանչիների բանդա» է:

«Դե կտեսնենք` ով ում դատի կտա, հատ-հատ բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան, հատ-հատ»,- նշեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը, հիշեցրեց` այս տարի բողոքում էին խնդիրներից, որոնք իրապես կային, սակայն այս տարի Հայաստանում ռեկորդային ծավալի` 135 հազար տոննա բերք է ստացվել, որից 60 հազար տոննան Արագածոտնից, մասնավորապես Աշտարակի տարածաշրջանից է, և այս տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խնձորի արտահանումը 300 տոկոսով ավելացել է. անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ 3 000 տոննա խնձոր է արտահանվել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 10 000 տոննայից ավելի:

«Մենք անընդհատ կենտրոնացած ենք մեր ներքին շուկայի վրա, որը սահմանափակ է, ամբողջ Հայաստանով ամբողջ օրը խնձոր ուտենք, չենք կարող էդքանը ուտել, պետք է արտահանենք: Գյուղատնտեսությունը պիտի եղանակից այդքան կախված չլինի, մենք կարկուտից, երաշտից այնքան կախված ենք»,- ասաց նա:

Փաշինյանը կարևորեց նաև ոռոգման համակարգում խնդիրների լուծումը, նշեց, որ Հայաստանի լեռներում տարեկան գոյանում է 7 մլրդ խմ ջուր, իսկ մեր երկրում ոռոգման համար այսօր հարկավոր է 500-600 մլն խմ ջուր:

«Եթե մենք ամբողջ Հայաստանի ամեն ծառի հասցնենք ոռոգման ջուր, մեզ ամենաշատը դրա կրկնակին, եռակին կամ քառակին պետք կգա: Մենք 5 մլրդ խմ ջուր ենք ունենում ամեն տարի, բայց չենք կարողանում ամբարել, մեր առաջիկա խնդիրը պետք է լինի նոր ջրամբարների կառուցումը: Ամոթ է, որ մենք ամեն տարի ոռոգման խնդիր ենք ունենում»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ ջրամբարների հարցը շատ արագ չի լուծվում, Վեդիում կառուցվում է ջրամբար, որը տարիներ անց կհանձնվի շահագործման, և ջրամբարների կառուցումը պետք է դառնա առաջնահերթություն, քանի որ տնտեսական հեղափոխության գործիքներից է:

Փաշինյանը նշեց, որ այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 120 հազար հոգով, ապա շեշտեց` Աշտարակը եղել է ու կլինի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից մեկը, նաև գաստրոտուրիզմի, իսկ Աշտարակի ձորը հարստություն է, որը պատկանում է բոլորին:

Հանդիպման վերջում Փաշինյանը հայտնեց, որ այս օրերին փորձում են ընտրողների` ընտրությանը մասնակցելու մոտիվացիան թուլացնել, որ մարդիկ ասեն` դե լավ է, մեկ է, ընտրված են, չգնան ընտրության: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է, և պետք է գնալ ընտրության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

14:21 09.06.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

14:14 09.06.2025

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

14:09 09.06.2025

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

14:04 09.06.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP