Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում. Խաչատուր Քոքոբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում. Խաչատուր Քոքոբելյան

17:24 04.12.2018

«Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում, բոլորի համար հավասար պայմաններ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ նախընտրում են մարդկանց հետ դեմ առ դեմ շփումները:

Քոքոբելյանը հավելել է, որ հաշվի առնելով քարոզարշավներին մասնակցելու իր փորձը՝ կարող է ասել, որ իրավիճակը բավականին բարենպաստ է, իսկ հասարակության մեջ կաշկանդվածություն չկա: Մարդիկ հանգիստ դուրս են գալիս խանութից ու տանից, մասնակցում հավաքների:

«Հարցադրումներ են անում, որ ինձ շատ ոգևորում է, երբեմն նույնիսկ հակընդդեմ հարցեր են տալիս: Վստահաբար կարող եմ ասել, որ հիմա մի իրավիճակ է, որտեղ մեր ընտրողները հետաքրքրված են ընտրական պրոցեսով: Հետաքրքրված են նաև ծրագրերով և բոլորին մի կարևորագույն խնդիր է մտահոգում, թե ինչքան պետք է այս վիճակը շարունակվի»,- հավելել է  «Մենք» դաշինքի ներկայացուցիչը:

Խաչատուր Քոքոբելյանը նաև ասել է, որ առաջին քայլն արված է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից՝ բուրգից հեռացվել է հանցավոր խումբը, որ Հայաստանը հասցրել է այս վիճակին, բայց հասարակությունն այսօր իրավացիորեն հաջորդ քայլերով է հետաքրքրված:

«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այն մեթոդները, որոնք մինչև այս փուլը կան, դրանցով Հայաստանն այս վիճակից հանել հնարավոր չէ: Ամեն ինչ պետք է տանել այնպես, որ Հայաստանում տնտեսությունը զարգանա, օրենքը գերակա լինի, ոչ թե ուժը, անհապաղ աշխատատեղեր ստեղծվեն: Ես՝ որպես ազատական մարդ, իհարկե, այն կարծիքին չեմ, որ պետությունը պետք է ստեղծի, պետությունը պետք է միջավայր ստեղծի, որպեսզի թիրախային ներդրումներ լինեն, որպեսզի Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծվեն: Ես հայտարարել և հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանում չլուծվող հարց չկա, որ Հայաստանում գազի սակագինը 30 տոկոս պետք է իջեցվի, Հայաստանում հնարավոր է 3 տարում մինչև 140 հազար աշխատատեղ ստեղծել, 3 տարվա ընթացքում կարելի է և պարտադիր է կառուցել միջհամայնքային ճանապարհները: Այսինքն՝ Հայաստանը պետք է դարձնել և դա ռեալ է խիստ ցանկալի ապրելու երկիր»,- ասել է  Քոքոբելյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

11:01 09.06.2025

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

10:53 09.06.2025

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

Սիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:47 09.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

BACK_TO_TOP