21:41 04.12.2018
«Շատ-շատ քաղաքական ուժեր անընդհատ հայտարարում են, որ, իհարկե, պետք է լավ ապրել: Դա ակնհայտ է, բոլորի ձգտումը դա է, բայց ինչպե՞ս դա պետք է ապահովել»,- այսօր Նոր Նորք վարչական շրջանում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:
Քոքոբելյանի համոզմամբ՝ Հայաստանում լավ ապրելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունում լինեն մարդիկ, ովքեր ադեկվատ են և ի վիճակի են խնդիրներին լուծումներ տալու:
«Շատ է խոսվում, որ Հայաստանում բյուջեն բավարար չէ: Մենք պնդում ենք մանկավարժների, բժիշկների, պաշտպանության ոլորտի սպայական, ենթասպայական կազմի, գիտնականների աշխատավարձը, կենսաթոշակը 25 տոկոս միանգամից ավելացնել: Ասում են ինչպե՞ս: Մենք, ի տարբերություն մյուսների, նաև ցույց ենք տալիս, թե ինչպես: Հայաստանում այսօր էլ ստվերը շարունակում է մնալ, ավելին է քան 35 տոկոսը: Ինչո՞ւ եմ սա անընդհատ կրկնում, որովհետև ուզում եմ, որ մեր քաղաքացիներն էլ դառնան դրա պահանջատերը, որ իմանան, որ ստվերը, մասնավորաբար, իրենցից թաքցվող եկամուտն է: Քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն 16.536 մլրդ է Հայաստանի, առնվազն 3.5 մլդ դոլար ստվերում է և միայն դրա հարկահանությունից 1 մլրդ դոլար ավելանում է: Դա այսօրվա բյուջեի մոտ 40 տոկոսն է: Իսկ դա նշանակում է, որ 25 տոկոսով բարձրացումը դա միանգամայն իրատեսական է», – ասել է ԱԺ պատգամավորի թեկնածուն:
Խաչատուր Քոքոբելյանը նաև հիշեցրել է, որ մինչև հիմա Հայաստանում մենաշնորհները նույն մարդկանց ձեռքին են.
«Իհարկե, այսօրվա կառավարությունը լուծել է այն խնդիրը, որ քվոտավորում չկա, այսինքն՝ որևիցե կաբինետում չի որոշվում, թե ով է ինչ ներկրելու, բայց, միևնույն է, բենզինը, դիզվառելիքը, ծխախոտը, շաքարավազը և բոլոր կարևորագույն ու եկամտաբեր ուղղությունները վերահսկում են նույն մարդիկ: Կան մեկ-երկու թեթև բացառություններ: Փայլուն լուծումներ կան այդ խնդիրների՝ մասնավորապես նույն Գերմանիայում, նույն եվրոպական երկրներում այդ խնդիրները լուծել են, դա հաշված շաբաթների ընթացքում կարելի է լուծել: Գիտեք, ստվերը փոքր խանությում չկա՞, ստվերը կա գազում, մեծ ցանցերում, խոշոր ներկրողների մոտ, դա շատ հստակ մենք կարող ենք ցույց տալ»,- հավելել է Խաչատուր Քոքոբելյանը:
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...
10:47 09.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...