Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը

19:22 05.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է այս տեսանյութը, որտեղ ներկայացվում են ՀՀ ԶՈւ օդաչուներ Մովսես Մանուկյանի և Արմեն Բաբայանի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվել են մահվանից ընդամենը մեկ օր առաջ։

«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սրանք մեկ օր առաջվա իրական կադրերն են։ Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ռազմաօդային ուժերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

10:42 14.08.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

10:35 14.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

10:00 14.08.2025

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

09:35 14.08.2025

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP