20:05 05.12.2018
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպել են երիտասարդների հետ:
Հանդիպումից Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.
«Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե անհնար է դա պատկերացնել, բայց ժողովրդավարությունը աչքիդ առջև վախճանվում է: Սովորաբար ուժը գալիս է իշխանության՝ ամրապնդվելով, ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն և հաջորդ քայլը դատարանների վրա ազդեցություն է դատավորների փոփոխության և դատավորները յուրայիններով լցնելու ճանապարհով»:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ դա լինելու է հաջորդ քայլը, և ԱԺ ձևավորելուց հետո դատարանները պետք է հեղափոխության ենթարկվեն:
«Երբ ասում ես, իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած, բայց այդ բայցով դու սպանում ես անմեղության կանխավարկածը: Այն պահին, երբ ասում ես, որ մամուլը գրում է հակապետական բաներ, ինքդ լինելով թերթի խմբագիր, որ 27 տարի գրել է հակապետական բաներ, դու սպանում ես ազատ մամուլը: Երբ դու քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ, շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր տասնամյակներով սնվել են բոլոր հնարավոր արտասահմանյան հիմնադրամներից և կառույցներից և սպառնում ես նրանց ԱԱԾ-ով, դու սպանում ես անվտանգության համակարգը, որտեղ ծառայում են հայրենասեր սպաներ և սպանում ես քո հակառակորդի քաղաքական թիմը, որտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր այդքան ամուր չլինեն, ինչպես, օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
10:42 14.08.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...
10:35 14.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 14.08.2025
Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...
09:55 14.08.2025
The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայելՄեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...
09:45 14.08.2025
Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգումՍիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...
09:35 14.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...