22:37 05.12.2018
Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց, ով իմ դեմ է, ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է, պետության դեմ է, ով իմ դեմ է, հանցագործ է, այս մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ Փաշինյանը ժողովրդի ընտրությանը ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով:
«Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա։ Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա:
Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9-ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»,- եզրափակեց խոսքը Վիգեն Սարգսյանը:
10:42 14.08.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...
10:35 14.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 14.08.2025
Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...
09:55 14.08.2025
The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայելՄեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...
09:45 14.08.2025
Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգումՍիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...
09:35 14.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...