«Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար․ հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

«Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար․ հարուցվել է քրգործ

15:34 07.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, որը 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների և ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։

Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող 1.804.232 ԱՄՆ դոլարին համարժեք 871.083.253 ՀՀ դրամ գումարի հավելագրում։

Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

16:20 05.05.2025

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:16 05.05.2025

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

16:11 05.05.2025

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

16:06 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր […] ...

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

16:00 05.05.2025

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

15:51 05.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […] ...

BACK_TO_TOP