17:42 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:40-ին, սկիզբ առավ հայոց մեծ վիշտը, և անչափելի է այն, քանզի նախկին ծնողներն այլևս չեն մեծացնի իրենց նախկին զավակներին, իսկ զավակներն էլ երեխաներ չեն ծնի ապագայում …
Այս տողերը հնչում են 1989թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Մեր տագնապի ձմեռը» վավերագրական կինոնկարում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ներսես Մատինյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ Կինոնկարը պատմում է աղետի գոտու վերականգնման աշխատանքների մասին։ Նկարահանումները կատարվել են աղետից անմիջապես հետո` առաջին շաբաթներին և հետագա ամիսներին։
«Աղետի գոտու մասին պատմող վավերագրական այս ֆիլմը նկարահանել եմ «Հայֆիլմ» կինոստուդիայում, օպերատոր Ռուբեն Գասպարյանի հետ: Չգիտեմ, կպատկերացնե՞ք, թե 25-ամյա «կինոշնիկ»-ի համար ինչ պատասխանատվություն էր դա՝ երկրաշարժի թեմայով նկարահանել 30 րոպեանոց ֆիլմ, այն էլ՝ աղետից հետո առաջին շաբաթների ընթացքում:
Պատասխանատվությունը ես էլ լավ չէի պատկերացնում, ջահել էի, բայց հպարտության ու ցավի համը դեռ չի անցել: Չի անցել նաև լռության ձայնը: Ահավոր լռություն էր տիրում, չնայած տեխնիկայի անդադար հռնդյունին»,- պատմում է Ներսես Մատինյանը:
Ներկայացնում ենք հատվածներ «Մեր տագնապի ձմեռը» ֆիլմից:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...