14:50 13.12.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորի՝ ՔԿՀ աշխատակիցների կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 7։20-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 4։40-ի սահմաններում, կանխվել է ՔԿ հիմնարկի 33 և 25 տարեկան կալանավորների փախուստը:
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ դեպքի վայրի զննությամբ, պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 1985 և 1993 թվականներին ծնված կալանավորները, առերևույթ փախուստ կատարելու վերաբերյալ գալով նախնական համաձայնության, մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու` բետոնը քերելու և քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացելու եղանակով, հայտնվել են արգելագոտում։ Ապա օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով անտեսանելիության պայմաններից, հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը՝ ներթափանցել են հսկիչ հետքային արահետ, հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը՝ այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը։
Ահազանգից անմիջապես հետո հիշյալ տեղամասին են մոտեցել ծառայություն իրականացնող ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները:
Իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, նախազգուշացնելով օրինական պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառելու մասին՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցները փորձել են կանխել փախուստը։
Սակայն կալանավորներից մեկը, հարձակվելով աշխատակցի վրա և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, հարմարեցված առարկան որպես զենք գործադրելու սպառնալիքով, պահանջել է չխոչընդոտել իրենց։ Սակայն ՔԿՀ աշխատակիցները հաղթահարել են կալանավորի դիմադրությունը՝ այդ կերպ կանխելով նրանց փախուստը։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեակատարողական հիմնարկի 33 և 25 ամյա կալանավորներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...