ՄԻՊ-ի գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ՊՆ է այցելել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՄԻՊ-ի գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ՊՆ է այցելել

22:14 13.12.2018

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ ՄԻՊ ներկայացուցիչների այցերի կազմակերպման, ՄԻՊ գործունեության վերաբերյալ ՀՀ ՊՆ անձնակազմի իրազեկվածության բարձրացման և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Կարևորվել է երկու կառույցների թեժ գծերի միջև աշխատանքային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակիացնելու ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխադարձ այցերը և աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ այլ ստորաբաժանումների ներգրավմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

BACK_TO_TOP