12:26 14.12.2018
Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել են հաշված օրեր: Արդեն դեկտեմբերի 16-ին Վրաստանը կունենա առաջին կին նախագահը։Սալոմե Զուրաբիշվիլին իր բնավորությամբ ու խարիզմայով Մարգվելաշվիլիի ճիշտ հակապատկերն է:
«Sputnik Грузия»-ի առաջարկով վրացի փորձագետները գնահատել են Գեորգի Մարգվելաշվիլիի նախագահության 5 տարիների գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ, գլխավոր հրամանատար և վերջապես՝ որպես սովորական մարդ:
Խոսելով Մարգվելաշվիլի նախագահ-քաղաքական գործչի մասին՝ փորձագետ Ռամազ Սակվարելիձեն ասել է. «Ամենայն հավանականությամբ, Մարգվելաշվիլին կհիշվի խորհրդարանական նախաձեռնություններին դրած իր բազմաթիվ վետոներով և իշխող կոսակցության հետ առճակատմամբ: Դա այնքան հաճախ էր տեղի ունենում, որ նրան սկսեցին կոչել նախագահ-վետո: Թեև նրա բոլոր վետոները քաղաքականապես հիմնավորված էին, և դա զուտ քմահաճույք չէր նրա կողմից»:
Փորձագետը համոզված է, որ «Մարգվելաշվիլին հասկանում էր, որ բոլոր վետոներն անպայման կհաղթահարվեն: Հիշում եմ, երբ հերթական վետոյից հետո հայտարարեց, թե համոզված է, որ այն կհաղթահարեն, սակայն ինքը դա անում է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար»:
Իսկ առճակատումն իշխող կուսակցության հետ, ըստ փորձագետի, կապված էր Մարգվելաշվիլիի՝ Հավլաբարի նախագահական նստավայր տեղափոխվելու հետ, թեև նախապես պայմանավորվածություն կար, որ Սաակաշվիլիի կառուցած շենքը որպես այդպիսին չի օգտագործվելու: Սակայն Մարգվելաշվիլին այլ կերպ վարվեց՝ դրանով իսկ հարուցելով իր հետ մտերիմ հարաբերություն ունեցող Իվանիշվիլիի և մյուս թիմակիցների սուր քննադատությունը:
«Որպես բարձրագույն հրամանատար՝ Մարգվելաշվիլին իրեն ոչ մի կերպ չի դրսևորել: Ընդհանրապես Վրաստանի ԶՈւ-ն ունե՞ր արդյոք գլխավոր հրամանատար: Սա մինչև հիմա մնում է հռետորական հարց: Բայց, գիտե՞ք, ոչ մի կերպն էլ առաջընթաց է: Լավ բան չի արել, բայց վատն էլ չի արել»,- ասել է փորձագետ Վախթանգ Մայիսայան:
Հեռացող նախագահին բացառիկ բարձր գնահատական է տվել վերլուծաբան Սոսո Ցինցաձեն: Փորձագետը համոզված է, որ եթե Մարգվելաշվիլին լիակատար լիազորություն ունենար, ինչպես իր նախորդը՝ Միխեիլ Սաակաշվիլին, նրա ձեռքբերումները շատ ավելի տպավորիչ կլինեին:
«Ի՞նչ կարող էր անել Մարգվելաշվիլին: Չէ՞ որ նա բազե էր առանց թևերի: Եթե նա նախագահի կարգավիճակով ունենար բոլոր իրավունքները, ինչպես, օրինակ, Սաակաշվիլին, այդ դեպքում ես նրա մասին կկարողանայի խոսել շատ երկար: Նա նախագահ էր, որին պարբերաբար նվաստացնում էին նրա նախկին համախոհները, կուսակիցներն ու ընդդիմությունը: Եթե նա ունենար լայն իրավունքներ, ապա ավելի լավ կհիշվեր»,- հայտարարել է Ցինցաձեն:
Իսկ ինքը՝ Մարգվելաշվիլին, էությամբ հանգիստ մարդ է, ով նախագահության 5 տարիների ընթացքում գերադասեց բնակվել Թբիլիսիից հեռու՝ Դուշեթիի սեփական տանը, զբաղվել հողագործությամբ: Իր հողամասում նույնիսկ բերք էր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից նվեր ստացած կարտոֆիլի սերմից: Սիրում է կենդանիներ: Վերջին տարիներին էլ ամուսնացել է աղջկա ընկերուհու մոր հետ և դարձել 2 զավակների հայր:
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...