11:28 14.12.2018
«Վալլեքս» ընկերությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Ընկերությունը հայտնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Ներկայացնում ենք «Վալլեքս» ընկերության տարածած պարզաբանումը.
«2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը հայտնի պատճառներով կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումներն Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։
2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին որևէ նոր ծանուցում աշխատողներին չի տվել։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք օբյեկտիվ հանգամանքների առկայությունը, հավատարիմ մնալով ազնիվ գործընկերության սկզբունքներին և խորապես մտահոգ լինելով Ընկերության աշխատողների սոցիալական խնդիրներով՝ «Վալլեքս» խումբը տեղեկացնում է՝ նկատի ունենալով, որ ներկայում Ընկերության ղեկավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդիում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռևս 3 տարի առաջ սկսած խորը և հանգամանալից ուսումնասիրությունները.
կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ ալավերդցու, լոռեցու և Հայաստանի Հանրապետության»:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...