«Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

«Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին

13:06 14.12.2018

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության և միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները և պոպուլիզմի ահագնացող միտումները։ Այս մասին տեղեկացնում է auroraprize.com-ը:

Aurora Dialogues-ը մեկնարկեց «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ողջույնի ուղերձներով, ինչին հետևեց գերմանական Der Tagesspiegel պարբերականի խմբագիր Դորոթի Նոլթեի զրույցը համաժողովի բացման օրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ հռչակված Թոմ Քաթինայի հետ։ Վերջինս խոսեց իր անհատական փորձառությունից, որը ձեռք է բերել Սուդանի՝ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում միակ մշտական բժիշկ աշխատելու տարիներին, նկարագրեց, թե հակամարտություններն ինչպիսի կործանարար ազդեցություն կարող են ունենալ համայնքների կյանքում, և պարզաբանեց, թե այս փորձառությունն ինչպես է օգնել իրեն ավելի լավ հասկանալ մարդասիրության ասպարեզի ակտիվիսիտների և հումանիտար ճգնաժամերի հետևանքով տուժածների միջև ուժեղ կապեր ձևավորելու անհրաժեշտությունը։

«Աշխարհը ճնշման տակ» խորագրով բացման նիստի ընթացքում բանախոսները դատապարտեցին ճնշումների աճը մարդասիրական գործի նկատմամբ։ Գերմանիայի Կանաչների կուսակցության նախկին համանախագահ, գերմանական խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը շեշտեց, որ անազատական ռեժիմների ահագնացումը ներկայումս սկսել է վտանգել եվրոպական ժողովրդավարական կարգը։ «Ազատական ժողովրդավարություններին վտանգ է սպառնում»,- նշեց Օզդեմիրը։ «Ցավոք, անազատական ռեժիմները հետզհետե վտանգում են ավելի ու ավելի մեծ թվով պետությունների։ Եվ սա տեղի է ունենում մեր թողտվության պատճառով։ Մենք ենք նաև, որ կարող ենք կասեցնել այս միտումը։ Անշուշտ, մեկ երկրով փոփոխություն չի գա, բայց միացյալ ուժերով՝ Եվրամիությունը կարող է փոփոխություն բերել»։

Բեռլինյան քննարկումների երկրորդ օրն սկսվեց «Մարդկությունը փխրուն աշխարհում» թեմայի շուրջ քննարկումներով։ Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը յուրաքանչյուր պետության կոչ արեց պատասխանատվություն վերցնել և ձայն բարձրացնել անարդարության դեմ։ «Եվրամիությունը և, մասնավորապես, Գերմանիան մեր առջև ուրվագծեցին աղետալի մի պատկեր, որն ի ցույց է դնում բոլորիս անկարողությունը վերջին տասնամյակների հումանիտար ամենադաժան ճգնաժամի՝ Սիրիական պատերազմի առնչությամբ»,- ասաց բանախոսը։ «Մենք պարզապես հայացք թեքեցինք։ Սակայն հայացք թեքելը դեռ չի նշանակում մեղավոր չլինել։ Եթե կարող էիր ինչ-որ բան անել, սակայն նախընտրեցիր անմասն մնալ, ուրեմն մեղավոր ես»։ Դեսպան Իշինգերն ապա հավելեց. «Մենք ականատես դարձանք, թե ինչպիսի կործանարար հետևանքների են հանգեցրել միջազգային իրավունքի անտեսումը և, իբրև հետևանք, վստահության քայքայումը։ Հարկավոր է վերամեկնաբանել միջազգային իրավունքը՝ ուղղելով այն ի պաշտպանություն ոչ թե բռնակալների, այլ՝ մարդկանց և քաղաքացիների»։ Նիստի ընթացքում հաջորդիվ շեշտվեց, որ մարդկանց անվտանգությունը պետք է ամրագրվի իբրև միջազգային իրավունքի գերակա նորմ, և որ եվրոպական երկրներն այլևս չեն կարող թաքնվել Եվրոպայի մատույցներում ծավալվող հումանիտար աղետների լուսանցքներում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ ներկայումս աշխարհին սպառնացող խոշորագույն մարտահրավերն անտարբերությունն է. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որն աստիճանաբար ավելի է բևեռանում, իսկ վստահության պակասը և ապատեղեկատվությունը միայն նպաստում են դրան։ Ներկայիս հասարակությունում հետզհետե ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում համագործակցությունը և վստահելի մարդկանց ներառող ցանցերի ձևավորումը։ Ամենակարևորն անձնական կապերն են, և ես անչափ ուրախ եմ՝ տեսնելով, որ այս տարի Aurora Dialogues քննարկումները կրկին իր հարկի ներքո է ժողովել մարդասիրության ոլորտում օրինակելի գործ կատարող բացառիկ անհատականությունների։ Շնորհակալ եմ, որ միացել եք «Ավրորայի» շարժմանը, որ հույս եք բերում մարդկանց և օգնում պահպանել մարդկության ապագան»։

Aurora Dialogues համաժողովը եզրափակվեց Թոմ Քաթինայի «Կոչ` ի գործ» ոգեշնչող ելույթով։ Բանախոսը վկայակոչեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունը, որը Հայոց ցեղասպանությունը վերապրելու փորձառությունը գործադրում է մերօրյա հերոսներին զորացնելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին կարողանան աջակցել տարրական հումանիտար աջակցության կարիք ունեցողներին և շարունակեն բարեգործության շղթան միջազգային մասշտաբով։ Իր կոչում Թոմ Քաթինան նշեց. «Ինչպես հայերը, վերապրելով դժվարություններ դարձել են մարդասիրական գործի նվիրատու և աջակից, այնպես էլ «Ավրորայի» աջակիցները պետք է սա դարձնեն գործելաոճ և «մարդասիրական վակուումը» լցնեն մարդասիրական գործով»։

Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամը, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը, Ersnt&Young ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

BACK_TO_TOP