15:50 14.12.2018
Ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները բողոքում են բարձր եկամտահարկից: Բանն այն է, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, և պետք է դրա 20 տոկոսի չափով եկամտային հարկ վճարել: Նախկին օրենքը թույլ էր տալիս նվիրատվություն ձևակերպել և այսկերպ խուսափել հարկերից: Shantnews.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արման Պողոսյանը ներկայացրեց հին ու նոր օրենքների տարբերությունը:
«Մինչև հուլիսի 1-ն այս անձանց եկամուտները, որոնք ձևավորվում էին ավտոմեքենաների վաճառքից, հաշվառվում էին այսպես կոչված «դրամարկղային» մեթոդով: Դրամարկղային մեթոդը նշանակում է՝ եկամուտը համարվում է ստացված, եթե փաստացի գնորդը վճարել է վաճառողին: Երբ երկրորդ և հետագա ավտոմեքենաների օտարումը կատարվում էր նվիրատվության ձևով ու բնականաբար վճարում չէր կատարվում մեքենան վաճառողին, երբևէ չէր առաջանում նաև հարկ վճարելու պարտավորություն: Այդ ժամանակ գործող օրենսդրական կարգավորումը հնարավորություն էր ընձեռում շրջանցել հարկումը և ըստ էության կատարվող վաճառքներն արհեստականորեն որակել, ձևակերպել որպես նվիրատվություն»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ խելամիտ չէ հավատալ, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձը մեկ հարկային տարվա ընթացքում 2,3,4 կամ 5 ավտոմեքենա է նվիրում տարբեր՝ հաճախ իր հետ ազգակցական կապ չունեցող մարդկանց:
«Կատարված օրենսդրական փոփոխությամբ վերանայվել է ֆիզիկական անձանց այն եկամուտների հաշվառման կանոնը, որոնք ձևավորվում են ավտոմեքենաների վաճառքից: Այսինքն՝ հաշվառման դրամարկղային մեթոդից անցում է կատարվել հաշվառման, հաշվեգրման մեթոդի: Հաշվեգրման մեթոդն այլևս չի կարևորում եկամտի փաստացի ստացման հանգամանքը: Մեքենան վաճառվել է, դրանով վաճառողը ձեռք է բերել եկամուտ ստանալու իրավունք, համարվում է, որ եկամուտը ստացվել է»,- ասաց նա:
Այսպիսով, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, իսկ 20 տոկոսի չափով ներմուծողները պարտավորվում են հարկ վճարել: Արման Պողոսյանն ընդունում է, որ 20 տոկոսը ծանր բեռ է, բայց սա շատերին օրենքի դաշտ բերելու միջոց է:
«Բնականաբար, ընդունելի է այս մոտեցումը, որ հարկի բեռը գուցե բարձր է, բայց դա դիտավորյալ է այդպես սահմանվել, որպեսզի ֆիզիկական անձինք, որոնք փաստացի զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, հաշվառված չլինելով որպես անհատ ձեռնարկատեր, խթաններ ունենան գնալ և հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր: Այդ դեպքում, եթե օրինակ ընտրեն շրջանառության հարկի համակարգը, կարող են իրենց կողմից վճարվելիք հարկը նվազեցնել ընդհուպ մինչև 1.5 տոկոս»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:
Նա ավելացրեց, որ օրենսդրությամբ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձինք գան օրինական դաշտ, հաշվառվեն որպես անհատ ձեռնարկատերեր և գործեն ավելի մեղմ հարկային բեռի պայմաններում:
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...