23:08 14.12.2018
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Ոլորտի գերատեսչության ներկայացուցիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա Ավետիք Էլոյանին ծանոթացրել է տնակների փաստագրման՝ արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքներին:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտական փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից զուգահեռաբար մշակվել էր աղետի գոտու քաղաքային համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր այս տարվա գարնանը:
Ոչ հիմնական շինությունների հստակ տեղաբաշխումը տեսանելի դարձնելու համար՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, բացի աղյուսակային նյութերի մշակումից՝ իրականացվել է նաև քարտեզագրում:
Փաստագրման վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված ընթացակարգով մինչև տարեվերջ ներկայացվելու է Քաղաքաշինության կոմիտե, որից հետո արդեն, դրանց հիման վրա մշակվելու է առաջարկությունների փաթեթ:
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, փաթեթը մշակվելու է այդ նպատակով Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ ստեղծվող աշխատանքային խմբի կողմից և ներառելու է առաջարկություններ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու վերաբերյալ:
14:35 10.07.2025
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...
14:33 10.07.2025
Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո […] ...
14:24 10.07.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...
14:20 10.07.2025
Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարովԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...
14:14 10.07.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ ՊեսկովԿրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...