Անդրեյ Արեշև. «Էլի եմ ասել, որ Ադրբեջանին զենք վաճառելը սխալ է» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

Անդրեյ Արեշև. «Էլի եմ ասել, որ Ադրբեջանին զենք վաճառելը սխալ է»

14:08 21.10.2017

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ռուս փորձագետ Անդրեյ Արեշևն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին:

«Ինչպես գտեք, Ադրբեջանին միայն Ռուսաստանը չէ, որ զենք է վաճառում, և հակամարտության տարածքում միայն ռուսական զենքը չէ, որ կրակում է, այլ նաև իսրայելական, թուրքական: Վերջերս Չեխիայի հետ էլ սկանդալ եղավ»,-ասել է Արեշևը:

Հարցին, չի՞ տեսնում արդյոք փորձագետը էմբարգո դնելու անհրաժեշտություն, Անդրեյ Արեշևն արձագանքել է.  «Ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում կարող են այդպիսի որոշումներ կայացվել: Այսպես թե այնպես, Ադրբեջանի զենք մատակարարելու հարցում էմբարգո չկա:  Նրանք կարող են իրականացնել ռազմա-տեխնիկական համագործակցություն ցանկացած երկրի հետ: Դրանք բավական լուրջ հարցեր են: Ինձ թվում է, որ այդպիսի հարցեր դնելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ հետևանքներ դրանք կունենան հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցում: Եթե այդպիսի էմբարգո դրվի, դա միայն Ադրբեջանին չէ, որ կվերաբերի, այդպես հարցը դժվար թե որևէ մեկը դնի, դա կվերաբերի Հայաստանին ևս: Այս դեպքում թե ինչքանով են հետևանքները հաշվի առնվում, ինձ համար մեծ հարց է»:

Լրագրողները  Անդրեյ Արեշևի ուշադրությունն են հրավիրել հանգամանքի վրա, որ  Ադրբեջանին զենք են վաճառում այն երկները, որոնք մեկ միության՝ ԵԱՏՄ-ի անդամ են Հայաստանի  հետ միասին: Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի ու Ղազախստանի մասին է:

«Կողմերի հետաքրքրությունները ամեն միությունում էլ չեն կարող ամբողջությամբ համապատասխանել, և դա մենք տեսնում ենք թե ԵԱՏՄ-ում, թե  ԵՄ-ում: Բավական է ցույց տալ ՆԱՏՕ-ի օրինակը: Մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն նրա կազմի մեջ մտնող Թուրքիան և Հունաստանը: Երբ մեկ անգամ չէ, որ բանը հասել է ռազմական դեմոստարցիաների», – ասել է ռուս փորձագետը:

Իսկ այն նկատառմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկներից միայն Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, գոնե բացահատ կերպով դա չի անում ոչ ԱՄՆ և ոչ էլ Ֆրանսիան, Անդրեյ Արեշևն այսպես  է արձագանքել:

«Ես ես զզվել  եմ այդ մասին խոսելուց, ես համարում եմ, որ Ադրբեջանին զնեք վաճառելու պրակտիկան սխալ է, դա չի նպաստում Ռուսաստանի դերի ամրապնդմանը Հայավային Կովկասում: Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, ինչպես որևէ այլ երկիր, բարդ է՝ որոշումների կայացման բարդ համակարգով: Ակնհայտ է, որ կան  որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են այդ թվում այդպիսի գործարքների  իրականացմանը»:

Անդրեյ Արեշևն է  հիշել, այն մասին, որ Հայաստանում  առաջարկէ  եղել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հրաժարվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP