12:47 21.12.2018
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով մի շարք նախարարությունների միավորման գործընթացին, որի դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Մակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները:
«Մշակույթի նախարարության գոյությունն այնպես չի, որ բոլոր արվեստագետները և մշակույթի գործիչներն իրենց մաշկի ու գործի վրա զգացել են: Կադրային քաղաքականությունը միշտ խնդիր է եղել այս ոլորտում: Մեր երկրում, եթե փիլիսոփայորեն դիտարկենք, պետք է առավել ուշադրության կենտրոնում լինեն պաշտպանության, արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները: Երկիրը պահում են դրսում դիվանագետները, զինվորականները ներսում, իսկ արվեստի ու մշակույթի գործիչները և՛ ներսում, և՛ դրսում:
Առանց այդ էլ ամեն ինչ բարդ է: Ամենայն անկեղծությամբ` չեմ պատկերացնում, որ սուպերնախարարը կարող է զբաղվել և՛ ֆուտբոլի մարզիչի, և՛ ռեժիսորի, և՛ գիտնականի, և՛ դպրոցների և՛ մնացած հազար ու մի ոլորտի ներքին շերտերով ու խնդիրներով: Փոփոխությունները անձամբ ես զգալու եմ առաջին երեք օրերին: Երկրի դեմքը արվեստն է և մշակույթը։ Իսկ այդ դեմքը պահպանելու համար պետք է հզոր կառույց լինի և բոլորից անկախ: Սպասենք զարգացումներին»,- գրել է նա:
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...
19:06 03.05.2025
ՃՏՊ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժածՄայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և […] ...
18:55 03.05.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումըՌուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...
18:46 03.05.2025
Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համարՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...