16:10 21.12.2018
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը հուսով է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի փոխզիջման արդյունքում: Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանն իրենց համաձայնությունն են տվել արդեն Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը: Ստանիսլավ Զասը եղել է այդ երկրներից յուրաքանչյուրում, հանդիպել նախագահների հետ:
«Հանդիպումներն անցել են շատ դրական`տոնայնության ու բովանդակության, արդյունավետության առումով, ինձ համար նաև օգտակար են եղել: Նպատակահարմար է այդ սխեման կյանքի կոչել, երբ անձը, որ հավակնում է ռազմաքաղաքական բլոկի գլխավոր քարտուղարի պաշտոնին, հանդիպում է բոլոր երկրների ղեկավարների հետ»,- ասել է պետքարտուղարը:
Զասը պատմել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ զրույցների ժամանակ լսել է, թե ինչպես են նրանք գնահատում տարածաշրջանում տիրող իրավիճակը և կազմակերպության աշխատանքը, ինչպես նաև՝ թե մոտ ապագայում ինչ հարցերի լուծում են ակնկալում:
«Կարծում եմ`առաջիկա օրերին կամ հաջորդ տարեսկզբին կարվեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական քայլերը, և ես կսկսեմ աշխատել նոր պաշտոնում»,- հայտարարել է Զասը:
Հարցին` ծրագրո՞ւմ է արդյոք հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ, Զասը նշել է, որ պատրաստ է Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած պահի հանդիպել նրա հետ, նաև ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որ նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, և ապագայում աշխատել նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
«Ես հուսով եմ, որ ամեն դեպքում փոխզիջման կհասնենք, և հարցերը, որ հիմա դրված են, դուրս կգան: Այս տարբերակը կլինի լավագույնը և գործի համար օգտակարը: Պետք է հաղթահարել տարաձայնությունները և անցնել նորմալ աշխատանքի»,- ասել է նա:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...