Հասարակությունը տնտեսական առաջընթացի մասին կարծիք է կազմում իր բարեկեցության հիման վրա. Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Հասարակությունը տնտեսական առաջընթացի մասին կարծիք է կազմում իր բարեկեցության հիման վրա. Թունյան

19:50 24.12.2018

Տնտեսական ցուցանիշը հետաքրքրում է տնտեսագետներին, տնտեսական քաղաքականություն իրականացնողներին, ընդդիմությանը և լրագրողներին:  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս կարծիքը հայտնեց «Իմ քայլը» դաշինքով ընտրված պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

«Իսկ հասարակությանը տնտեսական ցուցանիշները չեն հետաքրքրում: Հասարակությունը տնտեսական առաջընթացի մասին կարծիք է կազմում իր բարեկեցության հիման վրա: Ավելի լավ է սկսել աճել, թե ավելի վատ, դա էլ է սուբյեկտիվ: Բայց ամեն դեպքում տնտեսական աճի ցուցանիշը, երբ ասում ենք` երկնիշ է, դրական աճ կա կամ անկում, դա ընդամենը մեխանիկական ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե քո երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների քանակն ինչքանով է աճել կամ նվազել: Բայց հասարակությունը դա զգում է, երբ աճի բարիքներում ինքը որևէ մասնակցություն ունենում է կամ ինքն էլ է օգտվում»,- ասաց Թունյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակվանից խոսվում էր այն մասին, որ ավելի շատ պետք է ուշադրություն դարձվի ոչ թե տնտեսական աճի, այլ տնտեսական զարգացման վրա:

«Դրանք տարբեր բաներ են: Հնարավոր է քեզ մոտ տնտեսությունն աճի, բայց բարեկեցությունը դրանից չփոխվի: Զարգացումն այն է, երբ տնտեսական աճն ուղեկցվում է բարեկեցության ավելացմամբ: Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ զարգացե՞լ ենք, թե՞ ոչ: Դրա համար կան մշակված տարբեր ինդեքսներ: Շատ է խոսվում ներառական տնտեսության մասին, դա հենց զարգացումն է, երբ հասարակության՝ հնարավորին չափ շատ շերտեր են մասնակցում տնտեսական աճի ստեղծմանը և նրանք էլ դրանից օգտվում են:

Հիմա կառավարության ծրագրում կլինի, նախընտրական ծրագրում էլ կար, մենք մտադիր ենք մշակել տնտեսական զարգացման ինդեքս, բացի ՀՆԱ-ի աճից: Այսինքն՝ ալտերնատիվ մի ցուցանիշ, որի մեջ կմտնի ոչ միայն ՀՆԱ-ի աճը, այլև աղքատության մակարդակը, միջին եկամուտները, մարդկանց գործազրկությունը»,- ասաց Թունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

15:42 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

BACK_TO_TOP