17:17 24.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանից հետարքրքվեց՝ արդյո՞ք կան տնտեսական ցուցանիշներ, որոնք վկայում են, որ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարն արդյունավետ է:
«Ստվերի կրճատման մասով՝ կան տնտեսագետներ, որ ասում են՝ ստվերը խորացել է, հաշվի են առնում, որ հարկային եկամուտները լավ չեն հավաքագրվում: Իրականում դա այդպես չէ: Հայաստանում ներդրվել է «միասնական հաշիվ» հասկացություն», այսինքն՝ հարկատուները գումարները վճարում են ոչ թե շահութահարկի համար առանձին հաշվի վրա, ԱԱՀ-ի համար՝ առանձին, այլ ուղարկում են մեկ ընդհանուր կաթսայի մեջ, որից հետո այդ գումարը, ըստ իրենց հաշվետվությունների, բաշխվում են: Մի մասը գնում է այս, մյուսը՝ այն ուղղությամբ: Հիմա այդ միասնական հաշվի վրա ահագին գումար կա: Մարդիկ գումարը մուծել են, բայց դա դեռ հարկային եկամուտ չի համարվում, դեռ չի ուղղվել պետական բյուջե»,- ասաց Թունյանը:
Բացի դրանից՝ Թունյանը խոսեց գերավճարների մասին: Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ մարդիկ պետությանն ավելի շատ հարկ են վճարել, քան պետք է վճարեին:
«Ինչի՞ համար: Որովհետև պետությունը միշտ ունեցել է բյուջեի եկամուտների հավաքագրման խնդիր: Զանգել են ինչ-որ մեկին, ասել են՝ ինչքա՞ն հարկ պետք է վճարես, ասել է, օրինակ՝ 100 միլիոն դրամ: Ասել են՝ կլինի՞ 150 միլիոն վճարես, հետո հաջորդ եռամսյակում ավելի պակաս կվճարես: Ընկերություններ կան, որ մի քանի միլիարդ դրամի գերավճարներ ունեն: Դրանք գումարներ են, որ պետությունը պարտավոր է հետ տալ»,- ասաց նա:
Երկուսը միասին հաշված, ըստ Թունյանի, կա հարկերի նորմալ հավաքագրում:
«Հետո ստվերի դեմ պայքարը չպետք է լինի գերնպատակ. տնտեսական զարգացման տեսանկյունից մեկ-մեկ ավելի նպատակահարմար է, որ պետությունը փոքր ստվերայնության վրա աչք փակի, որովհետև դրանք սոցիալական խնդիր են լուծում: Օրինակ՝ մեր բարեկամներից մեկը սեփական տան ավտոտնակում կահույք կամ կոշիկ է վերանորոգում: Տարիներ շարունակ նրան ոչ ոք չի մոտեցել, որևէ հարկ չի պահանջել: Հայաստանը փոքր երկիր է, բոլորը գիտեն բոլորի, ամեն ինչի մասին: Եթե գնան, այդ մարդուն ստիպեն հարկեր վճարել, մի բան էլ ասեն՝ բեր, այն անցած տարիների բոլոր չվճարած հարկերը վճարի, մի բան էլ տուգանք տուր, այդ մարդն ուղղակի կարտագաղթի Հայաստանից»,- ասաց նա:
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...