11:22 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981 թվականին, և վերջինիս կնոջ՝ ծնված 1972 թվականին, միջև պարբերաբար կենցաղային բնույթի վեճեր են տեղի ունեցել, որոնց պատճառով ամուսինները 2017թ. հունվարին ամուսնալուծվել են: Սակայն 37-ամյա տղամարդը շարունակել է լարված հարաբերությունների մեջ գտնվել նախկին կնոջ հետ:
2017թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, համայնքապեատրանի վարչական շենքում երեխային տեսակցելու հարցի շուրջ 37-ամյա տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ քաշքշել է, աջ ձեռքը ոլորել՝ պատճառելով աջ արմնկահոդի շրջանի ներսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, հոդի կապանային ապարատի գերձգվածության, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղված տեղամասի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետև, տեղեկանալով, որ երեխան և կինը գտնվում են վերջինիս առաջին ամուսնու ծնողների տանը, 2017թ. հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան անդամների կամքին հակառակ, խախտելով վերջիններիս բնակարանի անձեռնմխելիությունը, ոտքով կոտրել է տան դռան փականը և ապօրինի մուտք գործել առանձնատուն: Հանդիպելով դիմադրության՝ ձեռքով հրել է կնոջ առաջին ամուսնու մորը, որի պատճառով վերջինս կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել՝ ստանալով ձախ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածքի և ձախ մեծ ոլոքի դրսային կոճի ներհրված փակ կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ՝ առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Բացի այդ, տղամարդը դանակով սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջը և նրա առաջին ամուսնու մորը, որից հետո կոտրելով ննջարանի դռան ապակին՝ այնտեղից դուրս է բերել մանկահասակ երեխային՝ փորձելով իր հետ տանել: Սակայն, հանդիպելով իր նախկին կնոջ դիմադրությանը, բռունցքի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ ակնակապիճի վերին և ստորին կոպերի արյունազեղման, ստորին կոպի արյունահավաքի, ձախ ակնագնդի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 37-ամյա տղամարդը քարերով վնասել է նախկին կնոջը պատկանող ավտոմեքենան, քարերով կոտրել տան պատուհանների ապակիները և վնասել տան մոտ կայանված մոտոցիկլետը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Մինչդատական վարությում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...