Կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը

15:13 27.12.2018

Կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը, որով նախատեսվում է կատարել շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Հակոբ Արշակյանն ասել է, որ ակնկալվում է, որ կառավարության կողմից ընդունված «բաց երկնքի» նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ տարիների ընթացքում ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի: Միայն այն դեպքում, եթե հաջորդ 3 տարիների ընթացքում ուղևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև նստեցման հատվածում ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար:

Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Իրականացվելու է վազքուղու ծածկույթի 2850 մ երկարությամբ և 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում:

Ըստ ծրագրի՝ իրականացվելու է նաև կառամատույցի ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում՝ 9սմ խորությամբ, հիմքի տեղ-տեղ նորոգում  և ծածկույթի՝ 15 սմ հաստությամբ վերականգնում, ինչը կավելացնի ծածկույթի կրողունակությունը և թույլ կտա շահագործել ավելի բարձր դասի օդանավեր: Կառամատույցի վերանորոգման աշխատանքները կկազմեն 1․500․000 ԱՄՆ դոլար:

Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ կլինի գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի մեքենաներ: Կատարվել է նաև բեռնային համալիրի և ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն և պարզվել, որ անհրաժեշտություն կա նաև այնտեղի մեքենաներն արդիականացնելու և նորերը գնելու: Այս աշխատանքների համար նախատեսվում է 8․426․983 ԱՄՆ դոլար:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» և «Բոինգ Բ757-200» տեսակի օդանավերի շահագործման համար: Վերանորոգման ենթակա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 34000 քառ. մետր: Կառամատույցի վերանորոգումը կարժենա 1․000.000 ԱՄՆ դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի

08:30 03.05.2025

Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի

Մայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP