Բարձրագույն կրթությունը պետք է զերծ մնա քաղաքական ազդեցություններից. ՀՀ կրթության և գիտության փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Բարձրագույն կրթությունը պետք է զերծ մնա քաղաքական ազդեցություններից. ՀՀ կրթության և գիտության փոխնախարար

22:38 28.12.2018

Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հանրույթի հետ հանդիպման ժամանակ խոսել է կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներից: Նա նշել է, որ դրանք լինելու են տարաբնույթ՝ հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:

Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն է շուտով շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է ուժեղացնել բուհական ինքնավարությունը և բարձրագույն ուսումնական հաստատությունները զերծ պահել բոլոր տեսակի քաղաքական ազդեցություններից, նշել է փոխնախարարը:

Բուհերում քաղաքական ազդեցությունները, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, տարիներ շարունակ կեղեքել են մեր կրթական համակարգը, որովհետև հաշվի չի առնվել մարդու պրոֆեսիոնալիզմը, այլ բուհի ղեկավարի համար որպես առաջնահերթություն են դիտվել քաղաքական նկատառումները:

«Հետայսու նման իրավիճակ չենք ունենալու»,- ասել է փոխնախարարն ու նշել, որ արդեն կազմվել են բուհերի կառավարման նոր խորհուրդները, որտեղ ընդգրկվել են անձինք՝ ելնելով նրանց ոչ քաղաքական պատկանելությունից:

Նախարարներն ու վարչապետը խորհուրդների կազմում չեն: Բացի դրանից՝ բարձրագույն կրթության մասին նոր օրենքով, նախատեսվում է բուհի ղեկավարի հանդեպ ներկայացվող պահանջներից հանել դոկտորի պահանջը, քանի որ, ըստ փոխնախարարի, բուհերի ղեկավարները չպետք է լինեն լավ գիտնականներ, այլ պետք է լինեն գիտությունից հասկացող լավ մենեջերներ և ունենան գիտական աստիճան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

15:06 19.08.2025

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...

SHANTNEWS

15:00 19.08.2025

SHANTNEWS

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14:50 19.08.2025

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

14:26 19.08.2025

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...

BACK_TO_TOP