23:14 29.12.2018
Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել: Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ նվազեցրել են հացահատիկի ծավալները: Հացահատիկի ցանքերը նախորդ տարվա համեմատ 6300 հեկտարով ավելի պակաս են եղել: Բայց բերքի ծավալները գրեթե հավասար են նախորդ տարվա ցուցանիշներին: 1 հեկտարից ստացված միջին բերքատվությունն էր բարձր, ինչն էլ ցանքերի պակասը լրացրել է:
«Հացահատիկի մեկ հեկտարից 30-32 ցենտներ միջին բերքատվություն է ապահովվել: Ընդհանուր՝ 110 հազար տոննա հացահատիկ ենք արտադրել: Շիրակի մարզի համար սա ինքնաբավ է, բայց հանրապետությունում 50-60 տոկոս ինքնաբավություն ունենք: Այս տարի, նախորդի համեմատ, ցածր է եղել կարտոֆիլի բերքատվությունը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Նվազել են ոչ միայն հացահատիկի, կարտոֆիլի, այլև բանջարաբոստանային այլ կուլտուրաների ցանքերը:
Ինչու է գյուղացին անմշակ թողնում հողերը: Գյուղատնտեսության բաժնում բացատրություն ունեն միայն հացահատիկի ցանքերի նվազման վերաբերյալ: Ցանքերը կրճատվել են սերմարտադրության և սերմնաբուծության ծրագրի դադարեցումից հետո: Շիրակի մարզում 5200 հեկտար այս տարի կարկտահարվել է, վնասի չափը կազմում է 3 մլրդ դրամ:
Նոր 12 հակակարկտային կայան է տեղադրվել, ընդհանուր կայանների թիվը մարզում 87-ն է, բայց էլի կարկուտից ցանքերը չեն ապահովագրվում: Շիրակի մարզին մոտ 500 կայան է անհրաժեշտ, իսկ ունեցածը 5 անգամ պակաս է: Նոր հրթիռային կայանների տեղադրումն արդեն նոր տարվա պիլոտային ծրագրերից է, որ ներդրվելու է նաև Շիրակի մարզում: Հաջորդ տարի կրկին գյուղատնտեսության փորձնական ապահովագրություն է լինելու:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...