16:47 29.12.2018
Ոստիկանապետ Վալերի Օսպիյանը ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ:
Շնորհավորանքն ամբողջությամբ ստորև.
«Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին:
2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, օրինապահության երաշխավոր, հասարակական կարգի, հանրային անվտանգության ու քաղաքացու իրավունքների պահապան:
Այսօր ոստիկանությունը կոռուպցիայի, ապօրինության, անարդարության դեմ պայքարի առաջնագծում է և հաստատագրում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայությունը, հավատարմությունն իր կոչմանը, օրինականության հանդեպ քաղաքացու իրավունքն ու հավատը:
Այսօր ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում պետական սահմանին՝ հասարակության անդորրի պահպանումը զուգորդելով երկիրն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու սրբազան առաքելությանը:
Այսօր աննախադեպ ամուր է հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը ոստիկանության հանդեպ հանրային վստահության լավագույն ցուցիչն է և արտահայտվում է ոչ միայն ոստիկանություն դիմողների հսկայական թվով, այլև իրավապահ մարմնին ցուցաբերվող ամենօրյա քաղաքացիական աջակցությամբ:Կարող ենք փաստել, որ ոստիկանությունը պատվով բռնեց ժամանակի քննությունը և մյուս իրավապահ կառույցների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է լիարժեք իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որոնք ընկալում ու գնահատում ենք որպես հանրային պատվիրան ու քաղաքացու պահանջ:
Ոստիկանությունը գործունեության այլ ուղի ունենալ չի կարող, և այսօր ու վաղն էլ մեր գերխնդիրն է՝ հասարակական կարգի պահպանում, պայքար հանցավորության դեմ, ոստիկանության ողջ համակարգի, հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործում, հասարակության հետ կապի ամրապնդում, նվիրյալ ծառայություն պետությանն ու ժողովրդին:
Անցնող տարում արդեն հաստատել ենք, որ կարողանում ենք արդյունավետ գործել բոլոր պայմաններում, իսկ 2019-ը պետք է լինի շարունակական ինքնակատարելագործման, ծառայության հետագա բարեփոխման, հասարակության սպասումների լիարժեք իրագործման տարի:
Ես հավատում եմ մեր վստահ ընթացքին:
Կրկին շնորհավորում եմ գալիք տոների առթիվ, մաղթում արդյունավետ ծառայություն և անձնական ձեռքբերումներ:
Երջանիկ եղեք»:
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...
21:25 18.08.2025
Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներիցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 18.08.2025
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...