12:33 03.01.2019
Ամանորյա սեղանի համար գնումներ կատարելուց հետո մարդկանց մոտ հաճախ հարց է առաջանաում. ինչո՞ւ այսքան շատ գնեցինք, և անպայման մարդկանցից շատերն իրենք իրենց խոստանում են, որ հաջորդ տարի ավելի քիչ սնունդ կգնեն, սակայն որպես կանոն ամեն տարի գնում են նույն քանակով կամ նույնիսկ ավելի շատ:
SHANTNEWS.am-ն Ամանորի տոնի ընկալման մասին խոսել է հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ և փորձել է հասկանալ՝ արդյոք չե՞ն փոխվել տոնի ընկալումները, և մարդիկ տարեցտարի չե՞ն սկսել ավելի քիչ ծախս անել, քանի որ շատերը տոներն անցկացնում են դրսում:
Հոգեբանը նշեց, որ տոների ընկալումը կապված է նախևառաջ մարդու հոգեբանական հասունության և այդ ամենն ընկալելու ձևի հետ.
«Պետք է Ամանորին վերաբերվել որպես տոնի, որը ևս մեկ հնարավորություն է ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու, այլ ոչ մրցակցության դաշտի. այդ դեպքում և՛ հավելյալ սթրեսը կշրջանցի մարդկանց, և՛ նախատոնական ծախսերը կտրուկ կկրճատվեն: Պետք է փորձել տոների մեջ փնտրել զվարճալին ու դրականը, այլ ոչ ձանձրալին ու սթրեսայինը. այդ դեպքում կսկսենք այլ կերպ նայել այդ ամենին`այն մեզ համար իրապես տոնի վերածելով: Սակայն հարկի է նկատել, որ հոգեբանական առումով մարդկանց մտածելակերպում նկատելի են փոփոխություններ: Չէի ասի, թե այսօր մարդիկ քիչ են ծախս անում, քանի որ տեսականու բազմազանության մեջ ընտրության հնարավորությունն առավել շատ է դառնում, և մարդիկ, կամա թե ակամա, նախկինի նման կամ գուցե ավելի ճոխ սեղաններ են գցում, բայց որ մոտեցումները փոխվում են, դա նկատելի է»:
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը կատակելով նշեց, որ աշխարհում ամեն ինչ գլոբալիզացիայի է ենթարկվում, բացի մի բանից՝ հայերի ազգային մտածելակերպից, որն ամուր և կուռ է, բայց դա էլ շուտով կհաղթահարվի, քանի որ գլոբալիզացիան դեռ ոչ ոքի չի շրջանցել:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...