Ծովահենների կողմից առևանգված ռուսաստանցի նավաստիներից մեկը ազգությամբ հայ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Ծովահենների կողմից առևանգված ռուսաստանցի նավաստիներից մեկը ազգությամբ հայ է

16:15 05.01.2019

Հրապարակվել են Աֆրիկայի ափերի մոտ ծովահենների հարձակումից հետո առևանգված ռուսաստանցի նավաստիների անունները։ Նրանց թվում է նաև հարձակման ենթարկված նավի խոհարար (կոկ) Անդրոնիկ (Անդրանիկ) Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք առևանգվածների անունների ցուցակից, որ հրապարակել է «ՌԻԱ ՖԱՆ» գործակալությունը։ Առևանգվածների անուններն են․

  1. Անդրեյ Իվանով (կապիտան),
  2. Անդրեյ Սվիտին (ավագ օգնական),
  3. Ալեքսանդր Սիմոնով (երրորդ օգնական),
  4. Իգոր Տելեշին (բոցման),
  5. Ռոման Իվանով (զոդող),
  6. Անդրոնիկ Գրիգորյան (կոկ)։

Ռուսական անձնակազմով Պանամայի դրոշի տակ աֆրիկյան Բենին պետության ափերի մոտ նավարկող նավը ծովահենների կողմից հարձակման է ենթարկվել հունվարի 2-ին։ Հեռանալիս ծովահենները իրենց հետ տարել են անձնակազմի 6 անդամի, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են։

Մինչ այս Բենինում (աֆրիկյան պետություն, որի տարածքային ջրերի մոտակայքում էլ եղել էր հարձակումը) Ռուսաստանի դեսպանությունից հայտնել էին, որ նավի անձնակազմից 20 մարդ ունի Ռուսաստանի, 4-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Վրաստանի քաղաքացիություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

10:47 15.07.2025

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

10:37 15.07.2025

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

10:30 15.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:19 15.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...

BACK_TO_TOP