Գյումրիում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Գյումրիում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել

19:30 07.01.2019

Տոնական օրերին միմյանց տուն հյուր գնալը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ. փոխադարձ այցելությունները նպաստել են սուր շնչառական վիրուսների տարածմանը: Ամեն տարի նույն այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ: Դրանք բարդություններ են առաջացնում հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Ըստ այդմ՝ վիրուսների ակտիվացման վիճակագրությունը կազմում են մանկական հիվանդանոցները: Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մանկական բաժանմունքի գրեթե բոլոր մահճակալները զբաղված են. սուր շնչառական վիրուսների բարդացված դեպքեր են միայն ընդունում: Դրանք բրոնխիտով ու թոքաբորբով հիվանդներն են: Իսկ բոլորի մոտ հիվանդությունը սկսվել է թեթև հարբուխով, որին ուշադրություն չեն էլ դարձրել՝ մրսածություն, հիվանդների մեկուսացման բացակայություն, իսկ հետևանքը վիրուսի տարածումն է:

Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» նշում են, հիմա անցած տարի ավելի շատ թվով հիվանդներ են ունեցել:

Մինչև 5 տարեկան երեխաների մոտ հարբուխը շատ արագ վերածվում է բրոնխիտի ու թոքաբորբի, մեծահասակները բավարարվում են ամբուլատոր բուժօգնությամբ: Սեզոնային վիրուսների տարածման հիմնական պատճառը բժիշկները նշում են Ամանորին հիվանդ հյուր գնալը կամ ընդունելը, հանրային կառույցներում սուր շնչառական վիրուսակիրների առկայությունը:

«Պետք չէ հյուր տանել հիվանդ երեխային, հիվանդ հյուր պետք է չընդունել: Պրիմիտիվ, հասարակ կանոն է, որ նույնիսկ նույն ընտանիքում ծնողները պետք է հիվանդ երեխային մեկուսացնեն: Տարրական այս կանոնները պետք է միշտ պահպանել: Հիմա աշխատում ենք միջին ծանրաբեռնվածությամբ: Ավելի շատ ծանրաբեռնվածություն էլ ենք ունեցել: Եղել է դեպք, որ մի կերպ ենք հիվանդներին տեղավորել: Հիմա վիճակն այդպիսին չէ: Շնչառական հիվանդությունների բարդություններով երեխաներ  են հոսպիտալացված»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբույժ Դոնարա Հակոբյանը:

Հիվանդ երեխաներին մանկապարտեզ ու դպրոց չուղարկել… Սա բժիշկների զգուշացումն է ուսումնական երկրորդ կիսամյակի մեկնարկին ու շնչառական վիրուսների տարածումը կանխարգելելու համար:

Վաղվանից 3-12-րդ դասարանցիների դպրոցական պարապմունքները մեկնարկում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

10:53 23.07.2025

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP