16:21 07.01.2019
Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, նշեց, որ կատարվածն ազգամիջյան երանգ ստացավ տարբեր սոցկայքերի ու ԶԼՄ-ների պատճառով:
«Ինքը` վիճաբանությունը, եղել է կենցաղային, որի հետևանքով, ցավոք, մարդիկ են տուժել: Վիճաբանությանը մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, դա չի եղել հայ-ղազախական բախում, նման բան չկա, դա եղել է կենցաղային հողի վրա, ռեստորանում գիշերվա կեսին տեղի ունեցած վիճաբանություն, մարդիկ, գլուխները տաքացած, վիճաբանության են բռնվել, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել:
Ցավոք, մեկ մարդ կյանքից է զրկվել: Այս դեպքով հարուցված երկու քրեական գործ կա, մեկը կապված է կոնկրետ այդ վիճաբանության, ծեծկռտուքի ու սպանության հետ, մյուսն ավելի ուշ է հարուցվել` ազգամիջյան թշնամանքի հրահրման և այլնի համար. երկրորդ քրեական գործն արդեն հետագա իրադարձությունների առթիվ է հարուցվել ղազախական իշխանությունների կողմից»,- ասաց նա:
Ղալաչյանը հայտնեց, որ քրեական հետապնդման են ենթարկվում նաև այն անձինք, որոնք հրահրում են ազգամիջյան ատելություն կամ նման դրսևորումներ: Դեսպանը նշեց, որ հիմնականում ԶԼՄ-ները հղում են անում չստուգված աղբյուրների, ժամկետները խառնում են, մի բան, որ արդեն եղել, պրծել է, ներկայացնում են որպես նոր դեպք կամ հին, այս իրավիճակի հետ կապ չունեցող տեսանյութեր են դնում, ցույց են տալիս, թե իբր` տեսեք, հայերին ծեծել են, ինչ են արել, մինչդեռ իրականում այդ տեսանյութում անգամ հայեր չեն, դա այլ ժամանակ է տեղի ունեցել, այլ պայմաններում, այլ ազգի ներկայացուցիչների հետ:
Սրանք, ըստ Ղալաչյանի, կա’մ հատուկ ինչ-որ հատուկ նպատակ է հետապնդում, կա’մ պարզապես լսարանն ընդլայնելու համար գործողություններ են, որոնք հանգեցնում են այսպիսի անցանկալի հետևանքների:
«Ղազախստանի իշխանության ներկայացուցիչների, նաև ուժային կառույցների հետ սերտ, ամենօրյա կապի մեջ ենք և՛ դեսպանությունը, և՛ համայնքի կառույցների ղեկավարությունը, և՛ մեր համապատասխան ծառայություններն իրենց գործընկերների հետ այստեղ` Ղազախստանում: Մենք ղազախական կողմից ունենք վստահեցում, որ իրավիճակը վերահսկվում է, ունենք վստահեցում, որ հայկական բնակչությանը որևէ լուրջ վտանգ չի կարող սպառնալ, ցանկացած նման դրսևորում շատ արագ արձագանք է ստանում ուժային կառույցների կողմից և հայերին պատկանող օբյեկտներն ու ունեցվածքը ուժեղացված պահպանության տակ են տեղի կառույցների կողմից: Այլ հարց է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են օգտվել իրավիճակից, իրենց շահերը հետապնդում: Նախ՝ դրանք փոքրաթիվ են, երկրորդը, քանի որ հարուցվել է քրգործ, բոլոր նման դրսևորումները ևս հետապնդվելու են օրենքի ուժով: Սա այն վստահեցումն է, որ մենք ստացել ենք ղազախական իշխանությունների կողմից»,- նշեց Ղալաչյանը:
Դեսպանի խոսքերով` հայ համայնքը հասկանալիորեն որոշ չափով անհանգստացած է, սակայն դեսպանությունն էլ իր հերթին է փորձում ամեն ինչ անել, որ բոլոր խնդիրները բարենպաստ լուծում ստանան: Նա տեղեկացրեց` մարդիկ կան, որոնք ցանկանում են մեկնել երկրից, իրենք նրանց կօգնեն, կան նաև մարդիկ, ովքեր չեն ցանկանում մեկնել, ուզում են մնալ, շարունակել իրենց աշխատանքն ու ապրուստը այնտեղ, նրանց ևս դեսպանությունը կօգնի, որովհետև մի մասը ՀՀ քաղաքացիներ են, իսկ մեծ մասը Ղազախստանի քաղաքացիներ են:
«Ղազախական կողմը շփումների մեջ անընդհատ մեզ ասում է այն մասին, որ վերաբերվում է այդ մարդկանց, որպես իրենց քաղաքացիների, որ նրանք Ղազախստանի մի մասը: Սա բազմազգ պետություն է, 130-ից ավելի ազգություն է բնակվում Ղազախստանում: Այստեղ նման դրսևորումներն անընդունելի են, ու հրահրողներն անպայման պատիժ կկրեն»,- նշեց նա:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
14:00 22.07.2025
«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...
13:53 22.07.2025
Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերԱդրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնիցՌոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...
13:20 22.07.2025
Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցինԹուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...
13:12 22.07.2025
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարԱյլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...