Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 25 500 դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 25 500 դրամ

18:38 08.01.2019

2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով,  որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ, նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։

Այսինքն, օրենքով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որից ցածր աշխատանքային և զինվորական կենսաթոշակները լինել չեն կարող:

Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:

Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին:

Օրինակ` եթե վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18 000 դրամ և նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2019 թվականի մարտ ամսին, ապա ապրիլ ամսվա 25 500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22 500 դրամը ((25000-18000)x3 ամիս):

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում 2019 թվականի հունվարի 1-ից 25 500 դրամ են դարձել․

ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը` նախկին 18 000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 2598),

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 186): Այս դեպքում երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ` 80000 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանը և Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը

12:54 21.05.2025

Միրզոյանը և Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։ ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը դատապարտում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

12:49 21.05.2025

Չինաստանի ԱԳ նախարարությունը դատապարտում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը քննադատել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային՝ հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու համար, հաղորդում է Global Times-ը։ «Չինաստանը տարիներ շարունակ դեմ է եղել միակողմանի, անհիմն պատժամիջոցներին, որոնք խախտում են միջազգային իրավունքը», – The Global Times-ը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և ԵՄ-ի կողմից […] ...

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

12:41 21.05.2025

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. […] ...

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

12:31 21.05.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

12:25 21.05.2025

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

12:23 21.05.2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...

BACK_TO_TOP