19:29 08.01.2019
Ամփոփ տվյալներով Ադրբեջանը 2018 թվականի ամբողջ ընթացքում Թուրքիայից գնել ու ներմուծել է 63,4 միլիոն դոլարի «ռազմական և ավիացիոն» դասի ապրանքներ, ինչի մասին ասվում է Թուրքիայի արտահանողների խորհրդի հերթական զեկույցում։
Այս դասի մեջ մտնող ապրանքները կարող են և քաղաքացիական նշանակության լինել, բայց դրանց մի մասը հաստատապես ռազմական նշանակության ապրանքներ են, և Razm.info կայքը հիշեցրել է այդ գնումների մի մասը, որ տարվա ընթացքում բացահայտվել է։
Առաջին խոշոր գործարքը գլխավոր լուսանկարում պատկերված SOM թևավոր հրթիռների վաճառքն էր Ադրբեջանին։ Այս հրթիռը ներկայացվեց Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ։
Մեկ այլ խոշոր գնում էր թուրքական կապի տեխնիկայի կոմպլեկտը, որ տեղադրվեց նոյեմբերին Ադրբեջանում բացված արբանյակային կապի կառավարման կենտրոնում (լուսանկարում ստորև)։ Այս կենտրոնը հագեցվեց նաև թուրքական արտադրության այլ միջոցներով։
Կայքի մասնագետները հիշեցնում են, որ սրանից բացի՝ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում Թուրքիայից իր ուժային կառույցների համար դնել է հակադրոնային դյուրակիր համակարգեր, նախկինում նույնպես Թուրքիայից գնված «Քասըրղա» հրթիռային համալիրի հրթիռներ ու այլ ռազմական տեխնիկա։
Զետեղված գրաֆիկում երևում է, որ Թուրքիայից Ադրբեջան «ռազմական և ավիացիոն» դասի ապրանքների ներկրումը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե կրկնակի աճել է։ Իսկ 2016 թվականին եղել է էլ ավելի բարձր՝ 82 միլիոն դոլարի։
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...