Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է փողոցային առևտրի վտանգների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է փողոցային առևտրի վտանգների մասին

13:26 09.01.2019

Այսօր փողոցներում վաճառվող սննդամթերքի ռիսկերին է անդրադարձել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Կան ռիսկային ապրանքներ, և կան ցածր ռիսկային ապրանքներ: Բարձր ռիսկային ապրանքներն են կանադական ծագման մթերքները, որոնք փողոցում վաճառվելու դեպքում կարող են համարվել օրգանիզմի համար կործանարար և վտանգավոր սննդամթերք: Եթե էդ պահին չթունավորվեցիք, համոզված եղեք, որ էդ պայմաններում գնված, մանավանդ՝ կենդանական ծագման մթերքը, քո օրգանիզմի վրա կործանարար հետևանքներ է թողելու հետագայի համար՝ թունավորումներից սկսած, վերջացրած քաղցկեղով»,- ասել է Ավետիսյանը:

Փողոցայի առևտրի ամենամեծ խնդիրն, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի, առնչվում է ձկներին և սառնարանից չվաճառվող մսին:

«Դա նույնպես թունավոր է մարդու օրգանիզմի համար: Այնտեղ առկա են առնվազն դիակային թույներ: Ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, որոնք վաճառվում են բացօթյա, էդ ապրանքների վրա նստում է փոշի, կեղտ, մեքենաների արտանետումները: Այսինքն՝ ստեղ մենք ունենք բազմաշերտ աղտոտվածություն՝ բակտերիալ, որն ազդում է մարդու օրգանիզմի վրա, և ֆիզիկական ու քիմիական ազդեցությունները: Կարող են պոչամբարի, հանքի մակարդակի արտանետումներ ու վնասներ, մնացորդային նյութեր պարունակվել սննդամթերքում»,- հավելել է Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

20:52 28.06.2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

20:45 28.06.2025

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

Ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

20:20 28.06.2025

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

20:11 28.06.2025

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP