14:31 09.01.2019
Երեկ նորակոչիկներին Երևան տեղափոխող զինվորական ավտոբուսի վրա հարձակվածներից առայժմ ոչ ոք ձերբակալվածի կամ այլ կարգավիճակ չունի։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարձակման բոլոր ակտիվ մասնակիցների ինքնությունը արդեն պարզվել է։ Նրանք են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։
Նշված երկուսից մեկը՝ Հակոբյանը, որ ծառայության մեկնողներից մեկի քեռին է, երեկ ուշ գիշերը ինքնակամ ներկայացել է իրավապահներին։ Իսկ Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ:
Ռազմական ոստիկանությունը անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Միաժամանակ փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս հոդվածի համաձայն հանցագործության նկարագրությունն այսպիսին է․ «Խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով և որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»։
Քրեական օրենսգրքի այս կետի հատկանիշներով հարձակման մասնակիցները կարող են պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (համապատասխանում է 200 հազարից 500 հազար դրամին), կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հայտնի տեսանյութի մեջ երևացող հարձակումից բացի՝ նույն երիտասարդները զինվորական ավտոբուսի վարորդին ևս մեկ անգամ ստիպել են կանգնեցնել ավտոբուսը մինչև՛ հայտնի միջադեպը։ Հաղորդագրության մեջ նշվում է․
«2019թ. հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:
Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ. Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից»:
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...
19:24 28.06.2025
Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...
19:14 28.06.2025
Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասինԻրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...