16:22 09.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ դադարեցրել են 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները: Պատճառն այն է, որ ընկերությունները սահմանված ժամկետում չեն վերացրել ստացված գրավոր զգուշացումներում նշված խախտումները:
ՀՀ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից «ԷկոԼուր»-ի հարցմանը պատասխանեց ԷԵԲՊ նախարարությունը, այդ ընկերություններն են «Տապի», «Անգելինա Դայմոնդ», «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն», «Գայանե Նաղդալյան», «Արման Օձնեցի», «Էրիկ Արեն», «Երերույք», «Դավիթ», «Սարի Մայնինգ», «Աստղարշավ» ՍՊԸ-երը:
Ինչպես հայտնի է, որ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր:
Ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և աշխատանքային նախագծում ամրագրված պահանջները և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու հիմքով:
12:31 21.05.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...
12:23 21.05.2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծինԻրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...