Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են պատահական քաղաքացիներ․ Մուկուչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են պատահական քաղաքացիներ․ Մուկուչյան

21:27 09.01.2019

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդանշանակն միջոցառում է կազմակերպել նորընտիր խորհրդարանի պատգամավորների համար, որի ժամանակ էլ նրանց հանձնելու են պատգամավորական մանդատները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ հարցազրույցում այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Պատահական ընտրանքի սկզբունքով, էլեկտրոնային եղանակով անցկացվել է վիճակահանություն։ Վիճակահանությունը անցկացվել է այն ընտրողների միջև, որոնք մասնակցել են քվեարկությանը։ Եվ, ըստ էության, ընտրվել են քաղաքացիներ (նորից եմ կրկնում՝ սա եղել է բացառապես պատահական ընտրանք), և հենց այդ քաղաքացիներին է տրվելու մանդատները տրամադրելու այդ գործառույթը»,- ասաց Մուկուչյանը։

Նրա խոսքերով՝ այդ քաղաքացիները ընտրվել են բոլոր 13 ընտրատեղամասերից, եղել են առաջին անգամ ընտրությանը մասնակցածներ և այլն։

«Եվ նաև հրավիրել ենք, հուսանք՝ կներկայանա, ամենատարեց ընտրողին, ով մասնակցել է քվեարկությանը … այս պահին անուն-ազգանունը ես դեռ չհրապարակեմ, սակայն կնշեմ, որ այդ ընտրողը եղել է 103 տարեկան»,- ասաց Մուկուչյանը։

Եզակի դեպքեր են եղել, ըստ ԿԸՀ նախագահի, երբ ընտրված քաղաքացիները հրաժարվել են մասնակցել այդ խորհրդանշական միջոցառմանը, բայց նրանք դա պատճառաբանել են իրենց անձնական, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ու զբաղվածությամբ։

«Այդ դեպքերում նորից իրականացվել է վիճակահանություն։ Այսինքն՝ ամբողջ գործընթացը եղել է բացառապես պատահական ընտրանքի արդյունք։ Եվ նպատակը մեկն է՝ որպեսզի որոշակի սիմվոլիզմ հաղորդենք նաև այդ գործընթացին, քանզի իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ կերպ զանկացել ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ հենց այդ մանդատների տրամադրումը իրականացվում է հենց այն քվեների արդյունքում, որ տրվել են ընտրողների կողմից»,- նշեց Մուկուչյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP