ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով․ փաստաբանական խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով․ փաստաբանական խումբ

20:48 09.01.2019

«ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով»,- այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը: Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել որ, Սամվել Մայրապետյանը անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը և այդ ընթացքում նրա պաշտմանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:

ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլ արել է դա իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինք, պաշտպանական թիմը պահպանելով էթիկայի բոլոր կանոնները նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:

Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը) 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված: Հասկանալի չէ նաև թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում: Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձեռբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ: Դա ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատախան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ «պատշաճ ջանասիրության» կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։

Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս: Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ: Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP