23:10 09.01.2019
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բաց թողնել քաղաքական շարժառիթներով բանտարկված ու ազատազրկման դատապարտված բլոգեր, ընդդիմադիր լրագրող Մեհման Հուսեյնովին։ Այս մասին տեղեկությունը տարածում է ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը։
Կազմակերպությունը, ըստ հաղորդագրության, իր մտահոգությունն է հայտնել հատկապես այն առիթով, որ Հուսեյնովն արդեն տևական ժամանակ է, որ գտնվում է հացադուլի մեջ, ինչը կարող է առողջական անդառնալի խնդիրներ առաջացնել նրա մոտ։
Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով Գերմանիայի ադրբեջանցիներն էլ, ինչպես հայտնել ենք ավելի վաղ, պատրաստվում են ցույց անել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առաջ։ Քաղբանտարկյալի հացադուլի ու դրան հաջորդած հանրային բողոքի պատճառն այն է, որ բլոգերին նաև նոր կեղծ մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ բանտարկյալը բռնություն է գործադրել բանտապահներից մեկի նկատմամբ։ Այս մեղադրանքի հաստատման դեպքում քաղբանտարկյալին ազատությունից կզրկեն ևս 7 տարով։
Հուսեյնովի ազատ արձակման համար ներկայում Ադրբեջանում զանգվածային բողոք է հասունանում։ Սոցցանցերում մեծ թվով գրառում-պահանջներ են հայտնվում, որոնք կարծես դուրս են եկել ադրբեջանական իշխանությունների վերահսկողությունից։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...