Գյումրիի թատրոնում տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Գյումրիի թատրոնում տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է

20:00 10.01.2019

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է: Այն գտնվում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում, որտեղ պահպանության պայմաններն ապահոված չեն: 3 տարի առաջ որմնանկարը այստեղ է տեղափոխվել «Քարհատ մեքենաներ»  գործարանի նախկին ճաշարանի շենքից: Տարածքի ընտրությունը ժամանակավոր էր. այն այդտեղ պետք է մնար մինչ նոր ու ավելի հարմար կառույց գտնելը:

Ճեմասրահի ուղիղ մեջտեղում տեղադրված որմնանկարը փակել է ամբողջ լուսավորությունն ու թատրոնում տարբեր միջոցառումների անցկացման համար նախատեսված տարածքը: Դրա դիմաց տեղադրված է տոնածառը. այստեղ են ողջունել ամանորյա ներկայացման մասնակից փոքրիկներին:

Որմնանկարի մյուս հատվածն էլ առանձնացված է արգելապատնեշներով: Այսպես թատրոնի աշխատակիցները փորձել են ապահովագրել որմնանկարը վնասվելուց: Որմնանկարի պահպանություն, որպես այդպիսին, թատրոնը չի ստանձնել, բայց և առանց ուշադրության թողնել արվեստի գործը, պարզապես չեն կարող: 2016թ. վերականգման և տեղափոխման համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էր ֆինանսավորում հատկացրել: Տարածքի ընտրության հարցում երկար փնտրելու կարիք չէր եղել՝ թատրոնի ճեմասրահը միակ տարածքն էր Գյումրիում, որտեղ այն կտեղավորվեր:

Մշակույթի նախարարությունը տեղի ընտրությունը ժամանակավոր է կատարել, մինչև ավելի հարմար կառույց գտնելը: Այդպիսին չեն գտել, իսկ որմնանկարն արդեն պահպանության խնդիրներ ունի՝ թատրոնը համապատասխան ջերմային ռեժիմ ու լուսավորություն չի կարող ապահովել:

«Որմնանկարն ունի արդեն խնդիրներ: Ես ճաքեր եմ տեսնում նկարին: Միայն ամանորյա ներկայացման ժամանակ 15 հազար երեխա է եղել այստեղ: Նման պայմաններում շատ դժվար է պահպանության հարցը: Երևի այն ժամանակ թատրոնի տնօրենի համաձայնությունն էլ չի եղել: Մշակույթի նախարարության որոշումն է եղել ու բերել, դրել են որմնանկարը: Իսկ թե ինչքանով է տուժում թատրոնի ճեմասրահը և որմնանկարը, այս հարցում ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առել: Տեղադրումից մինչև օրս մենք խոսում ենք այն մասին, որ նկարը ճիշտ տեղում չէ: Մի պահ մշակույթի նախարարությունում ասացին, որ հնարավոր է այն «Շիրակ» օդանավակայան տեղափոխել: Մենք սպասեցինք, բայց ներկա պահին դրա ընթացքը հույս չի ներշնչում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը:

Որմնանկարի տեղափոխման ընթացքում նաև թատրոնի ապակիներն են վնասել: Հիմա թատրոնի տնօրինությունը մտադիր է նոր ապակիներ տեղադրել ու սպասում են որմնանկարի տեղափոխմանը: Մշակույթի նախարարությունը թատրոնի և «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նույնաբովանդակ դիմումները ո՛չ մերժել է, ո՛չ էլ հաստատել: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը մեկ այլ առաջարկ էր արել, որը վերաբերում էր բոլոր որմնանկարները մեկ վայրում հավաքելուն: Մինասի որդին առաջարկել էր Գյումրիում մոնումենտալ գործերի թանգարան ստեղծել:

«Դա կլինի ամենաճիշտ և միակ որոշումը: Միևնույն ժամանակ, հնարավորություն կունենանք մեկ վայրում ցուցադրել 60-70-ական թվականների հայկական որմնանկարչությունը: Մոնումենտալ արվեստի թանգարան ունենալու համար պետք է կամք դրսևորել: Օբյեկտիվորեն ասեմ, որ այս որմնանկարը տեղադրելու համար Գյումրիում այլ հարմար տարածք չկա, բայց նաև թատրոնի ճեմասրահը նրա տեղը չէ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը:

Որմնանկարը Գյումրիի թատրոնի շենքից տեղափոխելու հարցով հիմնադրամն ու թատրոնը նորից են պատրաստվում դիմել իրենց վերադասին. առայժմ պարզ չէ, թե դա որ գերատեսչությունն է լինելու՝ մշակույթի նախարարությո՞ւնը, թե՞ նույնանուն վարչությունը կրթության նախարարության կազմում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

10:53 23.07.2025

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP