Զինծառայողներին բնակարան գնելու հիփոթեք կտրամադրվի փաստացի 0-3 տոկոսով․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Զինծառայողներին բնակարան գնելու հիփոթեք կտրամադրվի փաստացի 0-3 տոկոսով․ նախագիծ

13:05 10.01.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառա­յողին» ծրագրով զինծառայողներին տրվող հիփոթեքային պայմանները։ Ըստ դրանց՝ հիփոթեքով բնակարան գնելու դեպքում 10 տոկոս կանխավճարը վճարում է պետությունը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։

Առավելագույն տոկոսը, որով կարող է տրամադրվել հիփոթեքային վարկը, 7 տոկոսն է։ Ընդ որում՝ պետությունը վճարելու է դրա մի մասը, ու զինծառայողին մնալու է վճարել 4 տոկոսը։ Ավելին, եթե բնակարանը գնվի կառուցապատողից, կգործի նաև աշխատավարձից գանձվող եկամտահարկի վերադարձի մեխանիզմը, ու զինծառայողը փաստացի չի վճարի նաև այդ 4 տոկոսը։

Այս բոլոր պայմանների ապահովման դեպքում զինծառայողները կկարողանան բնակարան գնել դրա գնի 90 տոկոսով, և այդ գումարն էլ մարել 20 տարում։ Սահմանվում են նաև մեխանիզմներ, որ զինծառայողի զոհվելու դեպքում կախված հանգամանքներից՝ պետությունը կարող է իր վրա վերցնել վարկի վարման մի մասը կամ ամբողջը։

Բայց կան նաև սահմանափակումներ։ Այս ծրագրին չեն կարող մասնակցել այն զինծառայողները, որոնք երբևէ տուն են ստացել պետության կողմից, իսկ մյուսները կարող են մասնակցել միայն մեկ անգամ։ Գնվող բնակարանը պետք է լինի 28,5 միլիոն դրամ արժեքի սահմաններում (փոքր բնակմակերեսով բնակարանների համար սահմանված է ավելի ցածր գնային սահման)։ Իսկ ամեն տարի այս ծրագրին կարողանալու է մասնակցել սահմանափակ թվով զինծառայող ու այլ ուժային կառույցի ծառայող․

  • Պաշտպանության նախարարության 400 զինծառայող,
  • Ոստիկանության 40 զինծառայող,
  • Ազգային անվտան­գության ծառայության 40 զինծառայող,
  • Քրեակատա­րո­ղա­կան ծառայության 20 զինծառայող:

Դիմումները, ըստ այս նախագծի, ընդունվելու են ամեն տարվա հունվար-մարտ ամիսներին, և եթե դիմողների թիվն ավելի շատ լինի, քան տեղերի քանակը, ապա անցկացվելու է վիճակահանություն։ Փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է․

«Օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ»։

Ըստ այդմ՝ որոշվել է ներդնել այս նոր տարբերակը։

Փաստաթղթում, որ դեռ պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, ներկայացված են նաև մյուս պայմանները՝ անհրաժեշտ փաստաթղթերը, դիմելու կարգը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP