Ցանկացած ՀԴՄ, որ բավարարում է սահմանված տեխնիկական պահանջները, կարող է միացվել համակարգին. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.09 oC

Ցանկացած ՀԴՄ, որ բավարարում է սահմանված տեխնիկական պահանջները, կարող է միացվել համակարգին. ՊԵԿ նախագահ

13:31 10.01.2019

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց.

«Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն ՀԴՄ-ն Արաբական Միացյալ Էմիրություններում արժե 60-70 դոլար, ինչո՞ւ մենք պետք է այդքան վճարենք: Ես ուզում եմ` ազնիվ լինենք ու համադրությունն անենք համադրելի բաների միջև. «նոր սերնդի ՀԴՄ» տերմինը, որ կենցաղային մակարդակով գործածում ենք, դա չէ, մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանել ենք տեխնիկական պահանջներ»:

Անանյանը տեղեկացրեց` ցանկացած մեքենա, որ այդ տեխնիկական պահանջները բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին և գործել, այսինքն` այստեղ ազատականացվել է, չկա պահանջ, որ պետք է ձեռք բերեք կոնկրետ ՊՈԱԿ-ի ներմուծած մեքենան: ՊԵԿ նախագահի խոսքերով` ներմուծված ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է 160 000 դրամ, իսկ օրենսդրությամբ տրված է հնարավորություն` մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել այդ ՀԴՄ-ների արժեքը:

ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները.

  1. ՀԴՄ-ի ֆունկցիա, օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա,
  2. Էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ,
  3. Էլեկտրոնային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն,
  4. POS տերմինալի հնարավորություն,
  5. Իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն:

Անանյանը վստահեցրեց` բոլոր այն մեքենաները, որ այս պահանջները կբավարարեն, կարող են բերվել, հարկային մարմնում հաշվառվել, գրանցվել և օգտագործվել: Նա նաև տեղեկացրեց, որ 10 ընկերության հետ կնքել են տեղեկատվություն չհրապարակելու համաձայնագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

12:41 21.05.2025

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. […] ...

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

12:31 21.05.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

12:25 21.05.2025

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

12:23 21.05.2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

12:14 21.05.2025

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

Աշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

12:07 21.05.2025

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...

BACK_TO_TOP